Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

23 օգոս 2021 15:31

Տեսանյութ.Ադրբեջանում կրկին անտառային հրդեհ է բռնկվել. մարման աշխատանքները բարդանում են քամու և տարածքի բարդ ռելիեֆի պատճառով

Ադրբեջանում անտառային հրդեհներ են բռնկվել Լերիկի շրջանի Սորու գյուղի մոտակայքում: Ինչպես փոխանցում է Minval.az-ը, երկրի արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջները շարունակում են կրակի մարման աշխատանքները:


Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է Պետական հակահրդեհային ծառայության մեկ ուղղաթիռ, ինչպես նաև Քաղաքացիական պաշտպանության զորքերը, Հարավային տարածաշրջանային կենտրոնի համապատասխան ուժերը, Էկոլոգիայի և բնական ռեսուրսների նախարարության անտառատնտեսության կենտրոնի աշխատակիցները, ավիացիոն ջոկատը:


Կրակի կլանման տարածքում այրվում է չոր խոտը, չորացած կոճղերը և թփուտները: Կրակի մարման աշխատանքները բարդանում են քամու և տարածքի բարդ ռելիեֆի պատճառով:  


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր