Իրավապահ համակարգի բոլոր ապօրինություններն ուղղված են իմ և իմ ընտանիքի դեմ, որ կանխեն մեր ժողովրդի ուժեղ Հայաստան ունենալու ցանկությունը          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Տեսանյութ.Հակակոռուպցիոն դատարանի բակում իրավիճակը լարվել է, ոստիկաններն ու քաղաքացիները սկսել են քաշքշել իրար    

24 օգոս 2021 10:43

Աֆղանստանից մարդկանց տարհանող ինքնաթիռներին վտանգ է սպառնում.Պենտագոն

Ամերիկյան իշխանությունները կարծում են, որ Աֆղանստանից մարդկանց տարհանումն իրականացնող ռազմատրանսպորտային ինքնաթիռներին լուրջ վտանգ է սպառնում: Այս մասին Պենտագոնում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Զինված ուժերի տրանսպորտային հրամանատարության ղեկավար, գեներալ Սթիվ Լայոնսը։


«Դա զգալի սպառնալիք է։ Ես չէի ցանկանա մանրամասնել»,-նշել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ կարող է սպառնալ Քաբուլ ժամանող եւ քաղաքից մեկնող ամերիկյան ռազմատրանսպորտային ինքնաթիռներին։


Լայոնսի խոսքով՝ ՏՐԱՆՍԿՈՄԸ մշտական կապ է պահպանում ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարության հետ հնարավոր սպառնալիքների բացահայտման հարցում: «Ես վստահ եմ, որ մենք ձեռնարկում ենք բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի կանխենք դրանք», - եզրափակել է գեներալը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր