Իրավապահ համակարգի բոլոր ապօրինություններն ուղղված են իմ և իմ ընտանիքի դեմ, որ կանխեն մեր ժողովրդի ուժեղ Հայաստան ունենալու ցանկությունը          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Տեսանյութ.Հակակոռուպցիոն դատարանի բակում իրավիճակը լարվել է, ոստիկաններն ու քաղաքացիները սկսել են քաշքշել իրար    

24 օգոս 2021 12:10

Մտահոգիչ է հայ-ադրբեջանական սահմանի մի շարք հատվածների անկայուն իրավիճակը. Գարնանն էինք անելու սահմանազատումը, ընդդիմությունը խանգարեց

Անհրաժեշտ է հնարավորինս արագ սկսել սահմանազատումը Ադրբեջանի հետ։ Այս մասին այսօր ԱԺ–ում  հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ներկայացնելով կառավարության ծրագիրը:
«Ցավում եմ, որ քաղաքական աղմուկի պատճառով գարնանը հնարավոր չեղավ հասնել ծրագրված արդյունքի: Բայց հայկական կողմը պատրաստ է այժմ սահմանազատման գործընթացը սկսելու։ Իհարկե, մտահոգիչ է հայ-ադրբեջանական սահմանի մի շարք հատվածների անկայուն իրավիճակը», - ասաց նա:

Փաշինյանն ընդգծեց, որ իր կարծիքն ունի խորհրդային քարտեզների հիման վրա հայկական և ադրբեջանական զորքերի անհրաժեշտ հայելային դուրսբերման մասին: Նրա խոսքով ՝ հենց այս սկզբունքով են իրենք աշխատել Տեղ-Մեղրի հատվածում հայ-ադրբեջանական սահմանին, և հայկական կողմը պատրաստ է առաջ շարժվել այս օրակարգով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր