Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք       Մարտի 29-ին երկար ժամանակով լույս չի լինի բազմաթիվ հասցեներում    

24 օգոս 2021 15:02

«Դելտա» շտամը բավականին ագրեսիվ շտամ է.աճով պայմանավորված` հիվանդանոցային մահճակալների թիվն ընդլայնվում է

Հայաստանում կորոնավիրոսով հիվանդացության թվերն օրեցօր աճում են, այս օրերին հիվանդանոցային հավելյալ մահճակալների ծավալման գործընթացում ենք գտնվում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։


«Ցավոք սրտի, այս շտամով վարակման պարագայում մենք նկատում ենք հիվանդության երիտասարդացում և ընթացքի ավելի կտրուկ վատթարացում, ինչը մեր գործը էլ ավելի է ծանրացնում։ Սա ինչ է նշանակում, որ մենք, ցավոք սրտի, կունենանք ավելի երկար հոսպիտալացման օրեր, ինչը առկա մահճակալային ֆոնդի առումով շատ ավելի կբարդացնի վիճակը»,- նշեց նախարարը։


Ավանեսյանի խոսքով՝ այս պահին հազարից ավելի պացիենտ օգտվում է հիվանդանոցային ծառայությունից։ Նկատելի է, որ հիվանդության զարգացման պատկերը շատ ավելի կտրուկ է։


«Եթե նախկինում վատթարացման օրերը հիվանդության ի հայտ գալուց 5-րդ, 6-րդ, 7-րդ օրերին էին լինում, ապա այս պարագայում շատ դեպքերում 3-րդ, 4-րդ օրը մենք տեսնում ենք արդեն որոշակի հետազոտությունների արդյունքում ձեռք բերված տվյալների շեշտակի վատթարացում։ Ես նշել էի մեր երկու պացիենտների մասին՝ մեկը 20 տարեկան, մյուսը՝ 28, ովքեր որևէ ուղեկցող հիվանդություն չունեն, բայց այս պահին էլ գտնվում են արհեստական ապարատներին միացված և կյանքի համար պայքար են մղում»,- հավելեց Ավանեսյանը։


Ներկայումս Հայաստանում շրջանառվող շտամը համարվում է «դելտա» շտամը, այն բավական ագրեսիվ շտամ է և ճնշում է մյուս շտամներին։


Ինչ վերաբերում է ախտանշաններին, ըստ նախարարի, եթե նախկինում համի ու հոտի կուորստը բնորոշ էր կորոնավիրուսին, այս շատմի պարագայում այդքան էլ այդպես չէ, մարդիկ շատ դեպքերում չեն կորցնում համի ու հոտի զգացողությունը։ Բացի դրանից, այս շտամն ավելի շատ հարբուխային սիմպտոմներ ունի։


Ըստ նախարարի՝ քանի որ կորոնավիրուսի բուժման առումով շեշտակի փոփոխություններ նկատելի չեն, ամենագործուն միջոցը մնում է դրա կանխարգելումը։ Ավանեսյանը կոչ արեց ուսուցիչներին ու պրոֆեսորադասախոսական կազմին, նաև ուսանողներին՝ նախքան ուսումնական տարվա մեկնարկը հնարավորինս շատ պատվաստվել։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր