Երեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք .Ո՞վ կմտածեր, որ 5.000 տարի մեռնել, անհետանալ չցանկացող ժողովրդին կկանգնեցնեն «անմոռուկ» թե՞ «կով» սրիկայաբարո ընտրության առջև          Տեսանյութ.Թուրքերը Փաշինյանին աջակցող հանրահավաք են անցկացրել ԱՄՆ-ում       Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի... նրանք էլ չգիտեն, թե ինչ են ուզում    

24 օգոս 2021 16:39

Տեսանյութ.«ՊՊԾ պետը հանցագործություն է կատարել, նրանք են ինձ հարվածել». հարվածել են ճակատին ու ոտքերին

Ազգային ժողովում ծեծկռտուքի ժամանակ հարվածել են «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանի ճակատին և ոտքերին, պատռել են վերնաշապիկը։ ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց Արծվիկ Մինասյանը` անդրադառնալով ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած ծեծկռտուքին։

Հայտնել էինք, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրահանգեց ԱԺ դահլիճից հեռացնել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Մկրտչյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղելիս փորձեց ներկայացնել նաև, իր խոսքով, «դահլիճում տիրող իրավիճակը»։ Մկրտչյանն ասել էր, թե «այս անձնավորությունը» (խմբ.– Նիկոլ Փաշինյանը) իր հետ դահլիճ է բերել «ախռաննիկների», որոնք երբևէ ԱԺ չեն մտել։ Դրանից հետո ԱԺ–ում քաշքշուկ սկսվեց ընդդիմադիր պատգամավորների և անվտանգության աշխատակիցների միջև։

«Իմ վրա հարձակում կազմակերպեցին. այս ամենը փաստում է այն մասին, որ գործ ունենք հանցավոր խմբավորման հետ։ ՊՊԾ պետն ու մի շարք աշխատակիցներ էին անում այդ ամենը»,–ասաց Մինասյանը։

Նրա խոսքով` ԱԺ–ում տեղի ունեցածի մասին հանցագործության մասին հաղորդում են տալու։ ՊՊԾ պետը հանցագործություն է կատարել` ոչ միայն ցուցումներ կատարելով, այլ նաև անմիջականորեն ներգրավվել է անհամաչափ ուժի կիրառմանը։

Հարցին, թե ՔՊ–ական պատգամավորներն արդյոք չեն միջամտել` Մինասյանը պատասխանեց, որ, ամեն դեպքում, իր հատվածում չի նկատել նրանց։

Նշենք, որ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանն ամենայն հավանականությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցելու համար է ԱԺ դահլիճ եկել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր