Սեպտեմբերի 1֊ից դպրոցներում ուսուցումը կլինի առկա,ուսուցումը կիրականացվի օրումեջ

Նրա խոսքով՝ մասնագետներն ասում են, որ կիսված դասարաններով ուսուցումը հնարավորությում է տալիս ավելի շատ ուշադրություն դարձնել աշակերտներին։
Ինչ վերաբերվում է առաջին դասարանցիներին, ապա նրանք օգոստոսի 31֊ին կգնան դպրոց։ Անդրեասյանի խոսքով՝ այս տարի շուրջ 37 000 առաջին դասարանցի կա։
Փոխնախարարը նշում է նաև, որ դպրոցն է որոշելու՝ 5֊օրյա, թե 6֊օրյա ռեժիմով պետք է աշխատի։
Նա հավելեց նաև, որ առաջիկայում կհրապարակվեն կարգավարումները, թե դպրոցի անձնակազմից ովքեր կարող են չպատվաստվել կամ 14 օրը մեկ թեստ չհանձնել։ Իսկ առհասարակ ուսուցիչների մեծ մասը գիտակցորեն է մոտենում պատվաստմանը։