ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնել          Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա       Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում    

25 օգոս 2021 12:32

Կպատժվեն օրենքով սահմանված կարգով.Թալիբներն արգելել են Աֆղանստանից դոլարի եւ պատմական հուշարձանների արտահանումը

«Թալիբան» շարժումը հայտարարել է դոլարների ու պատմական հուշարձանների մաքսանենգ ճանապարհով արտահանման արգելքի մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Մենք տեղեկացնում ենք քաղաքացիներին, որ խստիվ արգելվում է ծովային կամ ցամաքային ճանապարհով դոլարների եւ պատմական հուշարձանների արտահանումն արտասահման: Մենք նախազգուշացնում ենք բոլոր քաղաքացիներին, որ եթե այդպիսի իրեր հայտնաբերվեն, դրանք անմիջապես կառգրավվեն, իսկ դրանց տերերը կպատժվեն օրենքով սահմանված կարգով»,- ասված է շարժման` Twitter-ում տեղադրված հայտարարության մեջ:


Ավելի վաղ Wall Street Journal-ը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը չեղարկել է Աֆղանստան դոլարների մատակարարումը նախքան թալիբների կողմից Քաբուլի գրավումը, որպեսզի «հարյուր միլիոնավոր դոլարներ չհայտնվեն ահաբեկչական խմբավորման ձեռքում»: Իր հերթին, Washington Post-ը գրել է, որ ԱՄՆ-ն սառեցրել է ամերիկյան բանկերում Աֆղանստանի կառավարությանը պատկանող պահուստները` դրանք անհասանելի դարձնելով թալիբների համար:


Աֆղանստանին օգնության դադարեցման մասին հայտարարել է նաեւ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ)` երկրի ղեկավարության կարգավիճակի հստակության բացակայության պատճառով: Նշվել է, որ որոշումն ընդունվել է նախօրեին այն բանից հետո, երբ ԱՄՀ-ն պետք է մոտ 400 մլն դոլարի օգնություն փոխանցեր Աֆղանստանին:


 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր