Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

25 օգոս 2021 15:50

Այսօրվա շշանետումը մեր բանակի ամենամեծ հարվածներից մեկն էր.Պատկերացրեք՝ պարոն Օհանյանի մոտ շիշ չլիներ, այլ զենք լիներ, իրեն կարո՞ղ էր տիրապետել

Դահլիճում կան մարդիկ, որոնք չեն ուզի, որ հոկտեմբերի 27-ի մասին խոսենք, բայց հոկտեմբերի 27-ից սկսվեց մեր երկրի մարտունակ բանակի գահավիժումը։ ԱԺ-ում ասաց «ՔՊ» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։


«Այսօրվա շշանետումը բացառիկ շշանետում էր և անհաջող։ Ես հայտնի եմ 7-րդ գումարման ԱԺ-ում շշանետման կանխելու գործընթացում, բայց 8-րդ գումարումում չհասցրեցի։ Շշանետողը գեներալ-գնդապետ էր։ Շշանետում էր իր նախկին զինվորի ուղղությամբ։ Պատկերացրեք՝ պարոն Օհանյանի մոտ շիշ չլիներ, այլ զենք լիներ, իրեն կարո՞ղ էր տիրապետել։ «Հայաստան» դաշինքը մտածելու բան ունի։ Այստեղ կա քոքերը մաշեցնող լիդերի ներկայությունը, որի կողմից գեներալ-գնդապետը նշանակվել է «Հայաստան» խմբակցության ղեկավար»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը։


Վերջինս նկատեց՝ երբ խորհրդարանում իրավիճակը լարվեց և պատգամավորների միջև քաշքշուկ սկսվեց, Աղվան Վարդանյանի դեմքին հրճվանք էր.


«Ես նրան դիտողություն արեցի։ Պարոն Վարդանյան ինչի՞ վրա էիք հրճվել։ Սա պատերազմի դաշտ չէ, և ընտրություններն ավարտվել են։


Պետք է աշխատենք, հանձնաժողովները պետք է ձևավորվեն, 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովը պետք է ձևավորվի։ Այսօրվա շշանետումը մեր բանակի ամենամեծ հարվածներից մեկն էր»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր