Նիկոլ Փաշինյանը փորձում է եկեղեցուն տնտեսական որոշակի հարված տալ, որ կարողանա կառավարել, բայց չի կարողանում հասնել իր նպատակին          Ամանորյա կերուխումից հետո ինչպես արագ վերականգնել օրգանիզմը       Հունվարի 12-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

25 օգոս 2021 16:41

Բաքվում տրանսսեքսուալ կնոջ են սպանել, ապա այրել մարմինը

Ադրբեջանում սպանվել է տրանսսեքսուալ կին` 27-ամյա Ահադ Նուրիևը։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։
Նշվում է, որ կնոջ հագուստով տղամարդուն սպանել են Բաքվի Պուտա թաղամասում։ Սպանվածն Աղդամի շրջանի բնակիչ էր։ Պարզվել է, որ Նուրիևին սպանելուց հետո հանցագործը այրել է նրա մարմինը։

Ադրբեջանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները բերման են ենթարկել կասկածյալին, Ագջաբեդիի շրջանի բնակիչ Միրշահիդ Մեհդիևին։

Սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանում նման բարբարոսություններ են տեղի ունենում։ Համաձայն պաշտոնական վիճակագրության` երկրում տարեկան ավելի քան 200 սպանություն է տեղի ունենում։ Ի համեմատություն` Հայաստանում այդ թիվը տարեկան 80 է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր