Պակիստանում կայացած բանակցությունների ընթացքում Իրանը և ԱՄՆ-ն չեն կարողացել համաձայնության գալ          Հիրավի, տկար կլինի հայրենիքը առանց Սփյուռքի զորակցության ու նվիրումի, թույլ ու խոցելի կլինի Սփյուռքը առանց հզոր ու պայծառ հայոց պետության       Ըստ ԻՔՄ-ի քանի մարդ է մասնակցել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին    

26 օգոս 2021 15:48

Պատրաստ եմ,հիմնավորումներ ունեմ.դեպք գիտեմ, որ մեր պետական օդանավը եկել է մի երկրից, որտեղ կազինո կա, էստեղից գումարները մեշոկներով տարել է.Սուքիասյանը՝ Սերժ Սարգսյանի դատական հայցի մասին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հայտարարել է, որ պատրաստ է դատական քաշքշուկի Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Արդեն հայտնել էինք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը պատրաստվում է հայց ներկայացնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի դեմ ՝ զրպարտության և համբավն արատավորող տեղեկությունների համար:
«Ամեն ինչի պատրաստ եմ։ Փաստաբան միայն նա չունի, ես էլ ունեմ, կգնան այդ գործընթացներին կմասնակցեն։ Ես ունեմ ամեն ինչի հիմնավորումները»,-ասաց Սուքիասյանը։

Պատգամավորը հայտարարեց, որ իրավապահ մարմինները պետք է զբաղվեն այն չարաշահումներով, որոնք տեղի են ունեցել ՀՀ երրորդ նախագահի կառավարման տարիներին:

«Ես դեպք գիտեմ, որ մեր պետական օդանավը եկել է մի երկրից, որտեղ կազինո կա, էստեղից գումարները մեշոկներով տարել է, որ վճարեն, որովհետև կարող ես խաղալ, հետո նոր վճարել»,-ասել է պատգամավորը:

Նա նաև մեղադրել է մաքսային ծառայության նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանին չարաշահումների մեջ։ Սուքիասյանի խոսքով՝ գործարարները կարող են հաստատել, որ իրենց բառացիորեն կեղեքել են Սերժ Սարգսյանի նախագահության օրոք։
Հիշեցնենք, որ խորհրդարանում ելույթ ունենալով՝ Խաչատուր Սուքիասյանը հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանը խաղատանը 100 մլն դոլարից ավելի պարտվել է, թեև 90-ականների կեսերին Երևան էր եկել «տարբեր չափերի կոշիկներով»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր