Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

27 օգոս 2021 12:02

«Ազգ, ուշքի արի». Ժողովրդով եկավ, ղեկավար դարձավ, չագուչ է ցույց տալիս. Անհետ կորած զինծառայողի հայր

Անհետ կորած զինծառայողների հարազատները գիշերել են կառավարության դիմաց։ Նրանք այս պահին էլ այնտեղ են:


Ծնողները կոչ են անում՝ «Ազգ, ուշքի արի»:


«Այսօր երկրի ոչ կառավարությանը, ոչ Ազգային ժողովին չեն հետաքրքրում անհետ կորած երեխաները, թքած ունեն թե մեր, թե մեր երեխաների վրա»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում երեկ երեկոյան ասել էր անհետ կորած զինծառայողի հարազատներից Արսեն Ղուկասյանը:


Նրա խոսքով, ունեն տվյալներ, որ իրենց երեխաների հարցն այլ հարթակի վրա են դրել, չի ուզում եթերում մանրամասներ:


«Այն ծնողերը, որոնք տարբեր պատճառներով չեն ընդունում ԴՆԹ հետազոտությունների պատասխանները, եկեք կառավարության դիմաց»,- ասել էր Ա. Ղուկասյանը:

«Գրեթե 11 ամիս է անցել, որդուս մասին տեղեկությունում չունեմ: Երկու անգամ մտել եմ գերագույն գլխավոր դեբիլի մոտ, հարցնում եմ՝ ինչ եք անում, ասում է՝ աշխատում ենք: Այնպես է պատասխանում, ոնց որ սուրբ է: Բայց բոլորս էլ գիտենք՝ ինքն ով է»,- լրագրողներին ասաց կառավարության դիմաց  բողոքի ակցիա իրականացնող անհետ կորած զինծառայողի հայրը՝ Գևորգ Վարդանյանը:


Նա և հավաքված մյուս ծնողների պահանջը մեկն է՝ վերադարձնեն, գտնեն իրենց երեխաներին:


«Այս ժողովուրդը հազարներով զոհ տվեց, հեկտարներով հող տվեց, վիրավորներ: Իրենք անկաշառ սրբեր են, եկան, նստեցին՝ չգիտեմ ինչի համար ու այսպես…


Հիմա նիստ են անում, ի՞նչ են որոշում, իրենց աշխատավարձներն էլի բարձրացնե՞ն»,- զայրացած ասաց Գ. Վարդանյանը:


Նա նշեց, որ իրենց դեռ չեն ընդունել, որոշում են՝ ընդունեն մեզ, թե ոչ:


«Ժողովրդով եկավ, ղեկավար դարձավ, չագուճ է ցույց տալիս: Ինչ է՝ չագուճով պե՞տք է մեզ վախեցնի:


Հարցնում ենք՝ բա որ քո տղան լիներ, … Բայց իր տղուն փրկելու համար, 100 տոկոս կարող եմ ասել, 1000-ից  ավելի զոհ է տվել: Դրա որ մի քաջագործությունն ասեմ»,- նշեց անհետ կորած զինծառայողի հայրը:


Նա նաև հայտնեց, որ զոհերի, գերիների նորմալ թիվ չի ասում, գերիների վերադարձի հարցով էլ զրո է:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր