«Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա          Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ       Կենդանակերպի նշաններ, որոնք հուլիսի վերջին ֆինանսական մեծ հաջողություններ կունենան    

28 օգոս 2021 11:37

ԱՆթույլատրելի է.Գերմանիայում Քեմալ Աթաթուրքի նկարով նախընտրական պաստառ է պատրաստվել

Գերմանիայում պատրաստվում են խորհրդարանական ընտրություններին։ Թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում է հայտնվել ծայրահեղ աջակողմյան «Այլընտրանք Գերմանիայի համար»  (AFD) կուսակցության ղեկավար Մարսել Հոլդհամմերի նախընտրական պաստառը Բեռլինում։


Պաստառի վրա Հոլդհամերի ֆոնին պատկերված է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի լուսանկարը։ Իսկ լուսանկարի վերևի հատվածում գրված է. «Աթաթուրքն էլ ձայն կտար AFD-ին»։


Նախընտրական այդ պաստառը մեծ արձագանք է գտել համացանցի գերմանական և թուրքական տիրույթում։ Թե ում կողմից է պատրաստվել այն, առայժմ հայտնի չէ։


Գերմանիայում գործող և Թուրքիայի քեմալական ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությանը» (ԺԴԿ-CHP) պատկանող «Բեռլինի միության» ղեկավար Քենան Քոլաթը խստիվ դատապարտել է նման պաստառի պատրաստումն ու տարածումը։


Աղբյուր`    Ermenihaber.am
f

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր