Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

28 օգոս 2021 17:04

Ադրբեջանցի զինծառայող Ջամիլ Բաբաևը ձերբակալված է. Արցախի ՔԿ

Մարտակերտ քաղաքում հայտնաբերված ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ քրեական գործն ընդունվել է վարույթ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության քննչական կոմիտեից:

ԱՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում, վարույթ է ընդունվել Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող՝ Ջամիլ Բաբաևի կողմից ԱՀ պետական սահմանն ապօրինի հատելու, ԱՀ Մարտակերտ քաղաքի Տերյան փողոցի համար 12 տան անչափահաս բնակիչներին սպանության սպառնալիքներ տալու և լրտեսության դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի, 350-րդ հոդվածի 1-ին մասի և 135-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը։

Ջ.Բաբաևը ձերբակալված է։

Իրականացվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Նախաքննությունը շարունակվում է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր