Վարչապետի օգնականի մակարդակո՞վ եք հարգում Ցորի տղերքին, ո՞ւր էին վարչապետ֊նախարարները, այս տղաներն արդյո՞ք արժանի չէին          Հայաստանի որոշ դեսպաններ դեսպանընկալ երկրներում շատ վտանգավոր թեզ են առաջ տանում       Զախարովայի կոշտ պատասխանը՝ Բլինկենին, որը ՌԴ-ին մեղադրել էր ագրեսիվ գործողությունների մեջ՝ԱՄՆ-ն պետք է սկսի իրենից, եթե որոշել է միջազգային իրավունքը խախտող երկրներ փնտրել    

30 օգոս 2021 16:07

Ստեփանակերտ. Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ Աֆղանստանից գրոհայիններ է տեղափոխում օկուպացված Ղարաբաղ

Ադրբեջանը, Թուրքիայի հանցակցությամբ, գրոհայիններ է ուղարկում Լեռնային Ղարաբաղի օկուպացված հատված: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի (Լեռնային Ղարաբաղ) արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը:


«Այն բանից հետո, երբ Աֆղանստանում «Թալիբանը» վերցրեց իշխանությունը, «Ալ Քաիդա»-ի գրոհայիններից մի քանիսը շտապ կարգով տեղակայվեցին Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության տարածքներում: Դա արվում է Թուրքիայի հետ համատեղ եւ մի քանի նպատակ է հետապնդում: Բնականաբար, Թուրքիան ցանկանում է փրկել իր զինյալների ողնաշարը, որն օգտագործում է տարբեր տարածաշրջաններում, հիմնականում Մերձավոր Արեւելքում: Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքներում գրոհայինների տեղակայումը լուրջ խնդիրներ կստեղծի Ռուսաստանի, Իրանի, ընդհանրապես տարածաշրջանային անվտանգության համար եւ մի տեսակ վերահսկողություն է բուն Ադրբեջանի վրա: Այս շրջաններում արդեն կան բազմաթիվ միջազգային ահաբեկչական խմբավորումներ, որոնք իրականում չեն վերահսկվում Բաքվի կողմից, բայց վերահսկվում են Թուրքիայի կողմից:


Այսպիսով, Թուրքիան ամրապնդում է իր դիրքերը Ադրբեջանում: Չնայած «եղբայրության», «մեկ ժողովուրդ՝ երկու պետության» մասին կարգախոսներին, Թուրքիան ուժային լծակներ է օգտագործում, որպեսզի «եղբայրը» չվերանայի իր «եղբայրական հարաբերությունները» Անկարայի առաջադրանքի հարցում: Մենք տեսնում ենք խորապես մտածված աշխարհաքաղաքական գիծ, որտեղ ակտիվորեն օգտագործվում են արմատական ահաբեկչական ուժեր: Տեղի ունեցողը ինչ-որ կերպ թաքցնելու համար տեղեկություններ են տարածվում Լեռնային Ղարաբաղի օկուպացված հատված իբր աֆղանցի փախստականների տեղափոխման մասին: Բոլորս էլ գիտենք, որ Աֆղանստանից փախստականները նախընտրում են արեւմտյան երկրները: Քանի որ փախստականներն այն մարդիկ են, ովքեր այս կամ այն կերպ համագործակցել են արեւմտյան կոալիցիայի հետ, ունեն մոտեցումներ, որոնք տարբերվում են Աֆղանստանում հասարակական կարգի եւ պետականաշինության հարցում «Թալիբան»-ի մոտեցումներից, եւ նրանք անելիք չունեն Ադրբեջանում, հատկապես օկուպացված տարածքներում, որտեղ Ադրբեջանը ոչնչացնում է ամեն ինչ, այդ տարածքները վերածում է պլացդարմի: Հետեւաբար, անհրաժեշտ է, որ այս տեղեկատվությունը վերստուգեն միջազգային կառույցները եւ շահագրգիռ պետությունների համապատասխան կառույցները՝ հաշվի առնելով, թե կայունությանն ու անվտանգությանը ինչ սպառնալիք է ներկայացնում գրոհայինների այս տեղափոխումը»,- նշեց Դավիթ Բաբայանը:




Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր