Ապրիլի 16-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Ապրիլի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Բախվել են «Mercedes»-ը և «BMW»-ն, վերջինն էլ բախվել է քարերին և կողաշրջվել, կա 6 վիրավոր    

31 օգոս 2021 11:31

Ի՞նչ չի կարելի ուտել քովիդ պատվաստումից առաջ․ բժիշկը նախազգուշացնում է

COVID-19-ի դեմ պատվաստվելուց առաջ որոշ մթերքների օգտագործումը կարող է վատացնել ինքնազգացողությունը, Sputnik ռադիոյին տված հարցազրույցում նախազգուշացրել է թերապևտ, գաստրոէնտերոլոգ Նիկիտա Խարլովը:

Նրա խոսքերով՝ COVID-19 ի դեմ պատվաստումների համար հատուկ նախապատրաստություն չի պահանջվում: Սակայն պատվաստումից մի քանի օր առաջ հարկավոր է կարգավորել սննդակարգը և հրաժարվել որոշ մթերքներից՝ կողմնակի ազդեցությունների հավանականությունը նվազեցնելու համար: Նա խորհուրդ է տվել ուտել չափավոր՝ իմունային  համակարգը չխախտելու համար և չընդունել այնպիսի  սնունդ, որը կարող է ալերգիա առաջացնել:

Բժիշկը նշել է, պատվաստումից առաջ պետք է սահմանափակել մեծ քանակությամբ ածխաջրեր պարունակող մթերքների օգտագործումը։ Ինչ վերաբերում է քաղցրավենիքին, ապա արյան մեջ շաքարի բարձրացումը կդժվարացնի պատվաստանյութի յուրացումն օրգանիզմի կողմից: Նաև խորհուրդ է տվել նվազեցնել մրգերի սպառումն առնվազն կիսով չափ:

«Կարող եք ցիտրուսները թողնել։ Ըստ ամենայնի՝ բանանը, սեխը, ձմերուկը, խաղողը վատ ազդեցություն կունենան պատվաստումներից հետո մարդու վիճակի վրա», – նշել է բժիշկը:

Ցանկալի է նման կանոններին հետևել պատվաստումներից հետո երկու շաբաթվա ընթացքում, մինչդեռ ձևավորվում է առաջնային իմունային պատասխանը, եզրափակել է բժիշկ Խարլովը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր