Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան          Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում    

31 օգոս 2021 12:32

Տեսանյութ.Այսօր ինչ-որ թյուրիմացություններ հեգնում են քաղաքը հայկական անունով կոչելը. Էլբակյան

Ընդամենը 2 տարի առաջ այս օրը մենք Որոտանում էինք և նշում էինք քաղաքի տոնը։ Իսկ այսօր ինչ-որ թյուրիմացություններ հեգնում են քաղաքը հայկական անունով կոչելը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է տարածաշրջանային հարցերով փորձագետ Էդգար Էլբակյանը։

«Արխիվային այս կադրերը պատկերում են Ղուբաթլու-Որոտանի ազատագրման 26-ամյակին նվիրված տոնակատարության մեկնարկը (2019 թ․)։ Ընդամենը 2 տարի առաջ այս օրը մենք Որոտանում էինք և նշում էինք քաղաքի տոնը։ Իսկ այսօր ինչ-որ թյուրիմացություններ հեգնում են քաղաքը հայկական անունով կոչելը։

Եվ դա օրինաչափ է։ Վաճառականական ոգու կրող հակաՀայաստանը չի կարող հասկանալ հողի արժեքը, չի կարող հասկանալ, ինչ էին նշանակում Ղուբաթլուում ծածանվող մեր դրոշը և հնչող օրհներգը։ Վաճառականն ապրում է այլ ինքնութենական դաշտում, իսկ ավելի ճիշտ՝ զուրկ ինքնությունից, քանզի ինքնություն ունենալը նշանակում է վերջինիս համար անընդմեջ պայքար, առաջին հերթին՝ հարևան տեսակներից, իսկ վաճառականը չի կարող իրեն թույլ տալ նման «ճոխություն»։ Այդ շարժուն և անդեմ տարերքի միակ խնդիրն ապրանքը մի տեղից մյուսը հասցնելն է, ու դրա համար նա պետք է լեզու գտնի բոլորի հետ, առաջին հերթին՝ հարևան տեսակների։ Ինքնությունը խորթ է վաճառականի էությանը, այստեղից էլ ծագում է նրանց հանդեպ գրեթե բոլոր ավանդական երկրագործ հասարակությունների արգահատական վերաբերմունքը։

Այսօր Հայաստանում հողահավաքի գաղափարի դեմ հաղթանակ է տարել վաճառականական, նույն ինքը՝ «տառգաշական» հակաՀայաստանյան տարերքը, որ երազում է, սեփական կոմպրադորական շահերից ելնելով, երկիրը վերածել «Ախալցխայի փաշայության»։

Բայց ներսի և դրսի բորենիների խրախճանքը հավերժ չի տևելու։ Ինչպես 1993 թ․ օգոստոսի 31-ին, Ղուբաթլուում կրկին վերածածանվելու է ՀՀ դրոշը, և հնչելու է ՀՀ օրհներգը»,-գրել է Էդգար Էլբակյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր