Պակիստանում կայացած բանակցությունների ընթացքում Իրանը և ԱՄՆ-ն չեն կարողացել համաձայնության գալ          Հիրավի, տկար կլինի հայրենիքը առանց Սփյուռքի զորակցության ու նվիրումի, թույլ ու խոցելի կլինի Սփյուռքը առանց հզոր ու պայծառ հայոց պետության       Ըստ ԻՔՄ-ի քանի մարդ է մասնակցել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին    

31 օգոս 2021 13:17

Ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել է տղամարդու դի՝ հրազենային վնասվածքով, իսկ աջ ձեռքում՝ «Վալտեր P 22» տեսակի ատրճանակ

2021թ. օգոստոսի 30-ին՝ ժամը 22:35-ին, ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Արտաշատի խճուղու տներից մեկի դիմաց կայանված «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի սրահում հրազենային վնասվածքով դի կա:


ՔԿ-ից  հայտնում են, որ դեպքի վայրի զննությամբ նշված ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել է 1984թ. ծնված տղամարդու  դիակը՝ գլխի քունքային շրջանում հրազենային վնասվածքով, իսկ աջ ձեռքում՝ «Վալտեր P 22» տեսակի ատրճանակ, որի փամփշտանոցում եղել  է մեկ չկրակված  փամփուշտ:


Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տղամարդն իր մոտ պահվող ատրճանակով ինքնասպան է եղել:


Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ  քրեական  օրենսգրքի  110-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:


Նախաքննության ընթացքում հարցաքննվել են մի շարք անձինք,  նշանակվել համալիր դատաքիմիական և դատաձգաբանական և դատաբժշկական  փորձաքննություններ:


Նախաքննությունը շարունակվում է:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր