ՆԱՏՕ-ն ողջ կոալիցիայով պատերազմի է պատրաստվում. Ռուսաստանը կարող է հակամարտություն հրահրել հարևան երկրներում          Արտակարգ դեպք՝ Երևանում. 16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել, բայց ողջ է մնացել       Ռեստորանում ընթրելիս տղամարդը պայուսակից հանել է ատրճանակը, պատահական կրակոց է արձակվել․ կա զոհ    

31 օգոս 2021 18:47

Տեսանյութ.Պետք չէ Ադրբեջանի արհեստական հաղթանակը վերածել իրական հաղթանակի

Տեսանյութ.Պետք չէ Ադրբեջանի արհեստական հաղթանակը վերածել իրական հաղթանակի«Հայացք» մամուլի ակումբում քաղաքագիտության դոկտոր, ԱԺԲ խորհրդի անդամ Հայկ Մարտիրոսյանը խոսեց ներկայիս Հայաստանյան և արտաքին իրավիճակների շուրջ:

Հայկ Մարտիրոսյանը նշեց, որ Հայաստանում ամենամեծ խնդիրը այն է, որ արհեստական պարտությունից հետո պարտությունը դարձվում է հարատև և շարունակական. «Պետք չէր Ադրբեջանի արհեստական հաղթանակը վերածել իրական հաղթանակի: Մեր բանակի մարտիկների կոտորումից, պարտությունից հետո պետք է թշնամանքը շարունակվեր թշնամու հանդեպ, յուրաքանչյուր նորմալ իրեն հարգող երկիր, որ կողմնակից է  արդարությանը, պետք է ոտքի կանգնելու, թշնամուն վնասելու մասին մտածեր, մինչդեռ ՀՀ-ում տեղի է ունենում հակառակը, առաջ են մղվում թշնամու շահերը: Երկրի ռեժիմն ամեն ինչ անում է, որ թշնամին եռակի, քառակի հաղթանակներ արձանագրի մարտադաշտից դուրս: 1990-ականների արցախյան պատերազմը ցույց տվեց, որ ռազմական գործողություններում հաղթանակը դեռ չի նշանակում հաղթանակ. այն հեշտությամբ կարող է պարտության վերածվել: Տեսանք՝ մեզ հետ ինչ տեղի ունեցավ»,- ասաց Հայկ Մարտիրոսյանը:
Ամբողջական ասուլիսը Hayacq.com-ի տեսանյութում



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր