Խաղաղության ձգտելու ամենահիմնական կռվաններից մեկը բանակի հզորությունն է, որը ես դիտում եմ խաղաղության գործոն          Եթե Նիկոլ Փաշինյանը հաղթի առաջիկա ընտրություններում, Ռուսաստանը չպետք է պաշտոնապես ճանաչի արդյունքները       Ռուսաստանից դեպի Հայաստան 2 չվերթ չեղարկվել է, իսկ 5-ը՝ հետաձգվել    

02 սեպ 2021 10:31

Թուրքիայի ՊՆ նոր շենքի կառուցումը ուղերձ է նաեւ տարածաշրջանին.Նա չի պատրաստվում խաղաղության

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում մեկնարկել են «թուրքական Պենտագոնի»՝ Թուրքիայի ՊՆ և ԳՇ նոր շենքի կառուցման աշխատանքները։ 2023թ. բացվելիք այս կառույցն ունի կիսալուսնի և աստղի տեսք, որոնք Թուրքիայի դրոշի խորհրդանիշներն են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը:


«Իրականում նոր շենքի կառուցումը խորհրդանշում է Թուրքիայի արտաքին քաղաքականության ռազմավարության փոփոխությունը. Թուրքիան իր արտաքին հարցերի լուծման հիմնական գործիք համարում է ռազմական ուժը (hard power)։ Այս փոփոխությունը ընդունված է կոչել «միլիտարիզացում»՝ արտաքին քաղաքականության ռազմականացում։


Այս շենքն, ըստ էության, նաև ուղերձ է տարածաշրջանին. Թուրքիան տարածաշրջանում (այդ թվում՝ Հարավային Կովկասում) չի պատրաստվում խաղաղության»,- գրել է թուրքագետը։
Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան էջ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր