Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

02 սեպ 2021 14:33

Ադրբեջանցիները դիտավորյալ հրդեհել են Սև լճի հարակից խոտածածկ տարածքը. Այն շարժվում է հայկական դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանցիները դիտավորյալ հրդեհել են Սև լճի հարակից խոտածածկ տարածքը։ Տելեգրամյան ալիքների փոխանցմամբ՝ կրակը շարժվում է հայկական դիրքերի ուղղությամբ: «Փաստինֆո»-ն դեպքի մասին մանրամասները փորձում է պարզել։

Նշենք, որ ադրբեջանցիները առաջին անգամը չէ, որ դիմում են նման քայլերի։ Հուլիսի 19-ին ադրբեջանական կողմը կրակ էր բացել Արարատի մարզի Երասխի սահմանային հատվածում։ Հրդեհվել էր միջդիրքային հատվածը։ Հրազենային ոչ ծանր վիրավորում էր ստացել Երասխի գյուղապետ Ռադիկ Օղիկյանը, ով այդ պահին կազմակերպում էր ադրբեջանցիների գործողությունների արդյունքում տեղանքում բռնկված հրդեհը մարելու աշխատանքները։

Նույն քայլի Ադրբեջանը դիմեց նաև օգոստոսի վեցին, երբ միտումնավոր հրդեհում էին միջդիրքային տարածքի խոտածածկույթը։

Ապա հրկիզել են Ագարակի մոտ 28 հա տարածք, իսկ օգոստոսի վերջերին նաեւ Գեղարքունիքի մարզեի 4 գյուղերի սահմանամերձ խոտածածկ տարածքները։

Մասնավորապես ադրբեջանական զինծառայողները բռնկված անիվները նետելով այրում են գյուղերի խոտհարքները ու արոտավայրերը, որոնց հետեւանքով օգոստոսի 29-ից մինչ օրս ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Ազատ, Կութ, Նորաբակ և Սոթք գյուղերում այրվել է շուրջ 270 հա արոտավայր և շուրջ 150 հա խոտհարք: Ոչնչացվում է նաև խոտը, որ մարդիկ չարչարանքով են պաշարել ձմռան համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր