Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

02 սեպ 2021 14:47

«Ծիրան» սուպերմարկետում վեճն ավարտվել է դանակահարությամբ. կան վիրավորներ, ներսում հայտնաբերվել են արնանման հետքեր

Երեւանում, այսօր՝ սեպտեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. Ժամը 08։30-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտա 10 հասցեում գործող «Ծիրան» սուպերմարկետում դանակահարված քաղաքացիներ կան։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Զաքարյանը Ոստիկանները նշված վայրից 2 երիտասարդ տղաների, որոնց վրա կային արնանման հետքեր, տեղափոխեցին, ըստ դեպքի վայրում հավաքվածների, հիվանդանոց։ 

Խանութի ներսում հայտնաբերվել են արնանման հետքեր, և՝ խառնաշփոթ վիճակ. գետնին թափված էին խանութի ապրանքները։  Ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ այդ 2 քաղաքացիների և խանութի աշխատակցի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որն այնուհետև վերածվել է ծեծկռտուքի, ինչին էլ հաջորդել են դանակահարությունները։

Փաստի առթիվ հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում՝ դեպքի հանգամանքները պարզելու համար։ Պարզվում է նա վիրավորների ինքնությունը։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր