Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

02 սեպ 2021 21:45

Սկանդալ Տիգրան Խզմալյանի «Հայաստանի Եվրոպական կուսակցությունում»

Ալեքսանդր Բրինքենի (Շվեյցարիա) Յայտարարութիւն

Ես որպէս Հայ ժողովրդի բազմամեայ բարեկամ ու աջակից, սոյն Յայտարարութեամբ յայտնում եմ իմ կարծիքը Հայաստանի Եւրոպական կուսակցութեան (ՀԵւԿ) վերջին ամիսների գործունէութեան մասին: Ես խստիւ դատապարտում եմ այդ կուսակցութեան ղեկավարութեան՝ յանձինս պարոնայք  Տիգրան Խզմալեանի եւ նրա գորշ կարդինալ Ներսէս Զէյնալվանդեանի վարկագիծը՝ «վարչապետ» կոչուած ակնյայտ ազգային դաւաճան ստոր ու կեղտոտ անձի հետ համագործակցումը կեղծ «արտախորհրդարանական խորհրդակցական ձեւաչափ»ի մէջ:

Համոզուած եմ որ այդպիսի մի համագործակցումը ներկայիս մղուող Հայ ազատագրական պայքարին հասցնում է մեծ վնաս, իսկ ազգային դաւաճանութիւն դաւանող ուժերին փաստօրէն ցուցաբերում է հոգեբանական, կազմակերպչական ու քաղաքական աջակցութիւն: Ես խստիւ դատապարտում եմ նաեւ Հայաստանի Եւրոպական կուսակցութեան ղեկավարութեան կողմից հնչեցրած անհիմն ու խիստ վիրաւորական, վարկաբեկող պիտակաւորումները համազգային՝ ի Հայաստան եւ ի Սփիւռս աշխարհի՝ յարգանքը վայելող Ազգային Ժողովրդավարական Բեւեռի ազգանուէր, ազնիւ ու ձեռնհաս գործիչների հասցէին:
 
Ի նշան իմ այդ խստագույն բողոքի ես ս.թ. Օգոստոս 29-ին յայտարարել եմ իմ դուրս գալը Հայաստանի Եւրոպական կուսակցութեան կազմից, վայր դնելով իմ ստանձնած պարտականութիւնները որպէս այդ կուսակցութեան պաշտօնական ներկայացուցիչ Շվեյցարիայում:

Ալեքսանդր Բրինքեն՝ շվեյցարացի երգահան, դաշնակահար, երգեհոնահար ու հասարակական գործիչ, «Շվեյցարիա-Հայաստան» հասարակական ընկերակցութեան քարտուղարութեան անդամ:
Քաղաք Լիւցէռն, Գերմանախօս Շվեյցարիա, 

2021 թ. Օգոստոս 30-ին:   

ՀԳ. Մեր հավաստի տեղեկություններով  Ալեքսանդր Բրինքենի հետ միասին Հայաստանի Եվրոպական կուսակցության շարքերից հեռացել է նաև Արկադի Վարդանյանը, որը Տիգրան Խզմալյանի հետ դուրս էր եկել Ազգային Ժողովրդավարական Բևեռից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր