Արտակարգ դեպք Էջմիածնում՝ հարսը դանակnվ հարվածել է սկեսրոջը և ամուսնուն, ապա ամուսինն էլ կնոջը          Տեսանյութ.Ձյուն, բուք, մերկասառույց, օդի ջերմաստիճանը կբարձրանա 9-11 աստիճանով, այնուհետև կնվազի 14-18 աստիճանով       Որոշում է կայացվել 2 հոդվածի մասով Վարդան Ղուկասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել    

06 սեպ 2021 15:10

Խաչվերացին հաջորդող մեռելոցի օրվա աշխատանքային լինել-չլինելու մասին

Սեպտեմբերի 12-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացը, որը Հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է:

Խաչվերացի հաջորդ օրը մեռելոց է: Այդ օրը եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ, կատարվում է հոգեհանգստյան կարգ, որից հետո այցելում են հանգուցյալների շիրիմներին:

Իրավաբան․net-ը տեղեկացնում է, որ աշխատանքային օրը կարող է ոչ աշխատանքային համարվել կամ տեղափոխվել այլ օր՝ կառավարության որոշմամբ, սակայն այս տարի այդպիսի որոշում կառավարությունը չի ընդունել: Այսպիսով՝ սեպտեմբերի 13-ին՝ երկուշաբթի օրը, կլինի աշխատանքային օր։

«ՀՀ տոների և հիշատակի մասին» օրենքի համաձայն, մեռելոցի օրերից միայն մեկը՝ Սուրբ Ծննդյան և Հայտնության տոնին հաջորդող` Մեռելոց հիշատակի օրն է՝ հունվարի 7-ը, որ ոչ աշխատանքային է։

Հավելենք, որ Խաչվերացը խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Հայաստանյայց եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր