«Անկախ դիտորդը» պահանջելու է անվավեր ճանաչել 12/13 և 35/65 տեղամասերի արդյունքները          Փաշինյանի հայտարարություններն իր «հաղթանակի» և միանձնյա իշխանություն ձևավորելու մասին վերածվում են իշխանության յուրացման քայլի       Փաշինյանի հայտարարությունը, թե ՔՊ-ն հաղթել է ընտրություններում, հակասահմանադրական է    

06 սեպ 2021 16:58

Հայաստանը հավանություն է տվել «Սպուտնիկ Լայթ» ռուսական պատվաստանյութին4 «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին կոմպոնենտն է

 Հայաստանի առողջապահության նախարարությունը հավանություն է տվել կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ Լայթ»  ռուսական պատվաստանյութինը, այս մասին հաղորդագրություն է տարածել Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամը:


«Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամը հայտարարում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից «Սպուտնիկ Լայթ» ռուսական պատվաստանյութը հավանության արժանացնելու մասին»,- նշված է հաղորդագրության մեջ:


Նշվում է, որ «Սպուտնիկ Լայթ»-ը ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին կոմպոնենտն է: «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութով պատվաստումը թույլ կտա սահմանափակել կորոնավիրուսի տարածումը և կարագացնի կոլեկտիվ իմունիտետի ստեղծումը»,- ասված է հաղորդագրության մեջ:


Տարածված հաղորդագրության մեջ նշված է, որ 2021 թվականին Հայաստանը հավանություն է տվել «Սպուտնիկ V» պատվաստանյութին:


 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր