Կրшկոց է հնչել Էկոնոմիկայի նախարարությունում, կա վիրшվոր          ՀԱԿ-ը ընտրություններին կմասնակցի առանձին, «Ուժեղ Հայաստանի» հետ դաշինքը չկայացավ       Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին բախվել են «Lada» և «Jeep» մակնիշների ավտոմեքենաները, կա տուժած    

07 սեպ 2021 13:35

Սուտ է,թե Միլենկովսկու ձերբակալությունը կապված է Լյովա Սարգսյանի կողմից Հայաստանից վարձու ինքնաթիռով և կեղծ անձնագրով դուրս գալուն օժանդակելու հետ

Փաստաբան Ամրամ Մակինյանը հերքում է մամուլում շրջանառվող լուրերը, թե ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի առաքելության ղեկավարի տեղակալ Միլե Միլենկովսկու ձերբակալությունը կապված է Լյովա Սարգսյանի կողմից Հայաստանից վարձու ինքնաթիռով և կեղծ անձնագրով դուրս գալուն օժանդակելու հետ։


«Քիչ առաջ armdaily.am կայքում մակեդոնական անանուն աղբյուրներին հղում անելով ներկայացվել են իրականության հետ կապ չունեցող ակնհայտ սուտ տեղեկություններ այն մասին՝ իբրև ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի առաքելության ղեկավարի տեղակալ Միլե Միլենկովսկու ձերբակալությունը կապված է Լյովա Սարգսյանի կողմից Հայաստանից վարձու ինքնաթիռով և կեղծ անձնագրով դուրս գալուն օժանդակելու հետ…


Հորդորում ենք լրատվականներին չտարածել իրականությունից կտրված ակնհայտ սուտ տեղեկությունները, հակառակ պայմաններում ստիպված կլինեն դիմել արհեստավարժ փաստաբանների օգնությանը…»,- գրել է Մակինյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր