Թող զենք տան,մենք մեր հողը կպահենք.Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի          Միակ խոչընդոտը ԼՂ-ն էր.Հիմա ՀՀ-ն այլևս չի պնդում, որ Ղարաբաղը որևէ առումով հիշատակվի       Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կմ-ը կարելի է դելիմիտացված համարել․ Ալիև    

08 սեպ 2021 13:28

Կովսականում Ադրբեջանի սահմանապահ ծառայության ծառայողները զինվորներին կապել են մեքենաներից և քաշել, կտրել են սպանված զինծառայողների ականջները

ՀՀ ՄԻՊ-ը ներկայացրել է վերլուծություն, որը վերաբերում է Ադրբեջանում հայ գերիներին խոշտանգելու և անմարդկային վերաբերմունքի ենթարկելուն։

Արման Թաթոյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ադրբեջանի սահմանապահ զինծառայողների զանգվածային խախտումներին։

Հոկտեմբերի 20-ին 31 հայ զինծառայող Կապանից մեկնել է դեպի Կովսական, որտեղ տեղի է ունեցել փոխհրաձգություն։ Արդյունքում սպանվել են նաև հայ զինծառայողներ։

Մի մասը փրկվել է, մի մասը՝ գերեվարվել և բռնի անհետացել։ Թաթոյանն ասում է՝ փաստերը վկայում են, որ դաժանություն են եղել։

«Դաժանությունները տեղի են ունեցել ոչ միայն կենդանի անձանց, այլ նաև՝ մարմինների մասերի նկատմամբ։ Կան լուսանկարներ, որտեղ երևում է, որ կոնկրետ կտրում են սպանված զինծառայողների ականջները։ Դրանք Ադրբեջանի սահմանապահ ծառայության ծառայողներն են իրականացրել»,-ասաց Թաթոյանը։

Զեկույցում, պաշտպանի խոսքով, կցված են լուսանկարներ այն մասին, որ հայ զինծառայողներին կապել են մեքենաներին և քաշել.

«Մենք իդենտիֆիկացրել ենք, որ դա տեղի է ունեցել թուրքական արտադրության «Otokar APV» հատուկ մեքենայով, որը պատկանում է Ադրբեջանի սահմանապահ ծառայությանը։ Երբ մենք ուսումնասիրում ենք զինծառայողների հագուստի, մարմնական վնասվածքները, նրանց քաշել են կամ սպանված, կամ կենդանի վիճակում»։

Թաթոյանի խոսքով՝ Կովսականում դաժանություններ իրականացրած ադրբեջանցի զինծառայողներն այսօր ներկա են Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին։ Նշվում է, որ պետք է տեղակայվեն գյուղերի հարևանությամբ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր