Արևմուտքի համար Հայաստանն աշխարհաքաղաքական պայքարի գործիք է Մոսկվայի հետ հակադրության մեջ          Փաշազադեն Հռոմի պապին է ներկայացրել ադրբեջանական հռետորաբանությունը՝ ՀԱՍԵ և Վեհափառ Տիրոջը խաղաղությանը իբր խոչընդոտ ճանաչելու առնչությամբ       Բախվել են «Mazda 6»-ն ու «Nissan Pathfinder»-ը, վերջինն էլ մխրճվել է կրպակի մեջ    

08 սեպ 2021 15:26

Տեսանյութ.Արտեզյան ջրհորները, որոնցով սնվում էին մի շարք համայնքներ, հայտնվել են ադրբեջանական օկուպացիայի ներքո

Արցախի որոշ համայնքներում ջրամատակարարման խնդիրը պայմանավորված է այն հանգամանքով, որ արտեզյան ջրհորները, որոնցով սնվում էին մի շարք համայնքներ, հայտնվել են ադրբեջանական օկուպացիայի ներքո, ինչի հետևանքով մենք զրկվել ենք այդ ջրերն օգտագործելու հնարավորությունից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ 


Բացի այդ, ըստ Ստեփանյանի՝ Արցախում ջրամատակարարման հետ կապված խնդիրները պայմանավորված են նաև այս տարի աննախադեպ տաք եղանակային պայմանների հետևանքով առաջացած ջրային լուրջ խնդիրների հետ։


Ինչ վերաբերում է Ստեփանակերտին, ապա ԱՀ ՄԻՊ-ի փոխանցմամբ Ստեփանակերտի պարագայում հարցը պայմանավորված է նրանով, որ նախապատերազմյան շրջանի համեմատ բնակչությունը մոտ 13-15.000-ով աճել է։


«Նրանք մարդիկ են, որոնք ներքին տեղահանվածներ են՝ Շուշիի, Հադրութի, Ասկերանի բռնազավթված տարածքներից և բնակություն են հաստատել հիմնականում Ստեփանակերտում, իսկ Ստեփանակերտը սնուցող ջրային ռեսուրսները պլանավորված չէին քաղաքի բնակչության նման աճի համար»,- նշեց Ստեփանյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր