Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար          Առաջիկա տնտեսական ապոկալիպսիսը անպայման տեղի կունենա.Պուտինը որոշել է Հայաստանի և Ղազախստանի ապագան       ԵԿՄ ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկված քաղաքացիներից մեկը գլխի վնասվածք է ստացել․մեքենան քաղաքացիների ուղղությամբ վարելու հրահանգ տվել է կառույցի մարզային վարչության ղեկավարը    

08 սեպ 2021 16:34

Ղարաբաղյան հակամարտությունում ԱԹՍ–ների վճռորոշ դերը միֆ է. ուսումնասիրություն

Հայտարարությունները, թե 2020 թվականի աշնանը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ անօդաչուները վճռորոշ դեր են ունեցել Ադրբեջանի հաղթանակի հարցում, միֆ է։ ՌԻԱ Նովոստին տեղեկացնում է, որ այս մասին ասվում է Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի հրապարակած «Փոթորիկ Կովկասում» ուսումնասիրության մեջ։
«Միայն ԱԹՍ–ներն այն ցանկալի արդյունքը չտվեցին, որին ձգտում էր Ադրբեջանը։ Ավելի շուտ կոնկրետ պլանի շրջանակում տեխնոլոգիաների մարտավարական ճիշտ կիրառումը Բաքվին թույլ տվեց հասնել իր որոշ նպատակներին», – նշվում է ուսումնասիրության մեջ։

Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնը կարծում է, որ կարճ պատերազմը չպետք է դիտարկել որպես ցամաքային համակարգերի և մասնավորապես զրահատեխնիկայի նկատմամբ ԱԹՍ–ների վերջնական գերակայության ազդանշան։

Փաստաթղթում ասվում է նաև, որ հայկական կողմը Ադրբեջանին թույլ տվեց հաջողությամբ կիրառել անօդաչուները ՀՕՊ–ի անկազմակերպ ու հնացած համակարգի, քողարկումը անտեսելու, տարակենտրոնացման և սեփական դիրքերի ոչ պատշաճ զինման հաշվին։

Գրքի հեղինակների կարծիքով` ադրբեջանցիները կարողացան հաջողված ռազմավարական հարձակողական գործողություն իրականացնել, որի ընթացքում լայնորեն կիրառվեցին ցամաքային ուժերը, այդ թվում` տանկեր, այլ զրահատեխնիկա, տարբեր հրետանի, հրթիռային համակարգեր և հետևակային զորամիավորումներ։ Ակտիվորեն կիրառվեց նաև օդաչուավոր ավիացիան։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր