ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

09 սեպ 2021 12:31

Մեր վերջին ուժերը նետել են հակահարված կոչեցյալ օպերացիայի մեջ և գլխովին շարքից հանել, սա է գաղտնիքը թշնամու՝ հաջողությունների հասնելու

Պատերազմի ընթացքում ՊԲ 8-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի Դ-20 դիվիզիոնը հայտնվել էր հակառակորդի դիվերսիոն խմբի ներգործության տակ, որի արդյունքում 21 անհետ կորած զինծառայող ենք ունեցել: Այս մասին ասուլիս ժամանակ հայտարարել է զոհված զինծառայող Արթուր Ասոյանի հայրը՝ Արմեն Ասոյանը:


Արմեն Ասոյանը հայտնեց, որ վերջերս, ծնողների դիմումի համաձայն, գործ է հարուցվել այդ գործի առթիվ և դիվիզիոնի շտաբի պետ Գևորգ Գևորգյանը ձերբակալվել է:


Արմեն Ասոյանի խոսքով՝ մարտական գործողությունները երբ սկսվել են դիվիզիոնը զորամասի կազմում զբաղեցրել է իր կիրառման շրջանը, որը գտնվում էր Աղդամի ուղղությամբ, այնուհետև զբաղեցրել է իր հիմնական կրակային դիրքերը Վազգենաշեն բնակավայրի շրջանում և այնտեղից կատարել է իր մարտական գործողություննեևը մինչև հոկտեմբերի 5-ը: Հոկտեմբերի 5-ին դիվիզիոնին հանձնարարվել է երթ կատարել դեպի Հադրութի ուղղություն, որտեղ հայկական ստորաբաժանումներն արդեն իսկ ծանր վիճակում էին հայտնվել: Դիվիզիոնը Հադրութի շրջանում զբաղեցրել է կրակային դիրք՝ Ջրաշխարհ կոչվող տեղամասում, սակայն հրամանատարության կողմից ՊԲ հրետանու պետի ցուցումի համաձայն՝ նրանք առաջ են շարժվել դեպի Հադրութ քաղաք՝ 9-րդ կմ կոչվող տեղամաս, որտեց կրակային դիրք են զբաղեցրել, սակայն պարզվել է, որ այդ կրակային դիրքերը զբաղեցնում են՝ հակահարված իրականացնելու համար.


«Հակահարված իրականացնելու որոշում ընդունողները կոպիտ խախոտւմ են թույլ տվել, քանի որ հակահարված իրականացնելու համար անհրաժեշտ է առնվազն 3 պայմանի ապահովում: Հակառակորդը պետք է կանգնեցված լիներ, բայց այդ ժամանակ հակառակորդը շարունակում էր առաջխաղաղացումը, երկրորդ՝ հակառակորդը չպետք է ունենար մոտակա ռեզերվներ, բայց ինչպես հետագայում պարզեցինք, հակառակորդն ուներ բավարար ռեզերվնե: Երրորդ՝ մենք պետք է ունենայինք բավարար ռեզերվներ՝ հակահարված իրականացնելու համար: Այս երեք պայմաններից ոչ մեկը չի ապահովվել, բայց բանակի ղեկավարությունը մարտի դաշտ նետելով իր վերջին ուժերը՝8-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը և 49-րդ առանձին տանկային բրիգադը »,-ասաց Արմեն Ասոյանը:


Նրա խոսքով՝սյս երկու զորամասերը տարիներ շարունակ այդ տարածքում որևէ զորավարժություն չեն անցկացրել, նրանց համար այդ տարածքն անծանոթ է եղել և մարտական գործողությունների ընթացքում դիվիզիոնը հաճախ է շփոթվել և սխալվել.


 «Պարզվում է, որ մեր վերջին ուժերը նետել են հակահարված կոչեցյալ օպերացիայի մեջ և գլխովին շարքից հանել: Սա նաև պատճառ է հանդիսացել հակառակորդի հետագա հաջողությունների համար: Հակահարվածի ձախողումից հետո այս դիվիզիոնը մի կերպ դուրս է պրծել 9-րդ կմ տեղանքից՝ այնտեղ թողնելով տեխնիկա և գույք, քանի որ արդեն հրաձգային կիրակոցների ձայներ էր լսվում, սա նշանակում է, որ հակառակորդն արդեն մոտ էր գտնվում:Հրամանատարությունն ասել է, որ թողնել կրակային դիրքը, քանի որ այդտեղ այլևս անվտանգ չէ »,-ասաց Արմեն Ասոյանը:


Վերջինս նշեց, որ դիվիզիան կրկին վերադարձել է Ջրաշխարհ տեղամաս, սակայն հրամանատարությունը, ՝ բանակի հրետանու պետը ՝Գենադի Բաղդասարյանը, ցուցում է տալիս, որ առաջ գան և կրակային դիրք զբաղեցնեն: Դիվիզիան կրակային դիրք է զբաղեցնում Ջուվառլու տեղամասում և սկսում մարտական խնդիրներ կատարել.


«Թեժ մարտերից դիվզիոնի 3-րդ մարտկոցը խոցվում է ԱԹՍ-ների կողմից հոկտեմբերի 10-ին, ինչից հետո դիվիզնոնը հետ է նահանջում և կրակային դիրք զբաղեցնում Ջրաշխարհ կոչվող տեղամասում: Մի քանի ժամ անց գնդապետ Բաղդասարյանի կողմից ցուցում է տրվում, որ էլի առաջ գան և այլ տեղ ընտրեն:Բայց այդ ժամանակ թեժ մարտեր էր ընթանում և այլ տեղ ընտրել և կահավորել պարզապես հնրավոր չէր, դիվիզիոնի հրամանատարությունն, այլընտրանք չունենալով , կրկին զբաղեցնում է Ջուվառլուի կրակային դիրքը: Բաց տարածությունում կրակային դիրք զբաղեցնելը՝առանց թաքստտոցների դա հավասարազոր էր ինքնասպանության»,-ասաց Արմեն Ասոյանը:


Նաև հայտնեց, որ դիվիզիոնի հրամանատարությունի բանակի հրետանու պետից մի քանի անգամ խնդրել են, որպեսզի իրենց կողմնորոշեն, ցույց տան հակառակորդի տեղակայման վայրը և առաջնագիծը, սակայն որևէ տվյալ նրանց չեն տրամադրել:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր