Հայաստանը դառնալու է Ստեփանակերտ, իրար են ուտելու՝ հաց չլինելու համար.Բա վեր կացեք, խոսե՛ք, արա, դուք քաղաքական գործի՞չ եք, թե՞...          ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն է.Իրանին պետք է կանգնեցնել հիմա՝ քանի դեռ ուշ չէ       Թուրքերի ջրաղացի՞ն ենք ջուր լցնում. միշտ Թուրքիան է կասկածի տակ դրել, թե 1,5 մլն հայ է զոհվել, հիմա մենք ենք ասում ՝ պետք է հաշվե՞նք    

09 սեպ 2021 15:41

Եթե մեղավոր չէիր, գոնե մի անգամ գայիր ինձ տեսնելու, գոնե մի անգամ, մեկ զանգ եղե՞լ է․ դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետի հայրը՝ դատարանում հարցաքննվող Տրդատ Սարգսյանին

Արտաշատի դատարանում ընթանում է Եղեգնաձորում 2019 թվականի սեպտեմբերի 17-ին մի խումբ անձանց կողմից դաժան ծեծի ենթարկված ՀՀ ԶՈՒ փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործով դատական նիստը։ Այս նիստի ընթացքում հարցաքննվեց նաև Վայոց Ձորի նախկին մարզպետ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Տրդատ Սարգսյանը, որը դատարանում ևս հերքեց իր մասնակցությունը միջադեպին։

Նրան հարց տվեց նաև փոխգնդապետի հայրը՝ Սամվել Մխիթարյանը, հետաքրքրվելով, թե արդյոք ճանաչում է գործով ցուցմունք տված զինվորականներին, ովքեր պնդել են, որ Տրդատ Սարգսյանի՝ միջադեպի մասնակից լինելը, այնուհետև հետաքրքրվեց, եթե մեղավոր չէր, ապա ինչու ոչ մի կերպ չի փորձել իր հետ կապ հաստատել այն դեպքում, երբ պարբերաբար ուղիղ իրեն մեղադրել են։

«Եթե մեղավոր չէիր, գոնե մի անգամ գայիր ինձ տեսնելու, երկու տարի է անեցել , գոնե մի անգամ, մեկ զանգ եղե՞լ է»,-հարցրեց փոխգնդապետի հայրը։

Տրդատ Սարգսյանը արձագանքեց, որ չի ցանկացել իրավիճակը լարել, այդ պատճառով կապ չի հաստատել։

«Դուք ինձ վիրավորել եք, մեղադրել եք ամենավերջին հանցագործությունների մեջ, ես ընդունել եմ դա որպես վրդովված ծնողի խոսք և չեմ փորձել որևէ կերպ լարել, թողել եմ դատաքննությանը, լսեք վկաներին, գաք ճիշտ եզրահանգման և նոր միայն ձեր հետ հանդիպել․․․ Ես ձեզ վստահեցնում եմ՝ եթե մարզպետը այդտեղ լիներ, նման դեպք որևէ կերպ չէր կարող լինել և միգուցե շատ ավելի վատ, որ այդտեղ չեմ եղել»,-արձագանքեց նախկին մարզպետը։

Տրդատ Սարգսյանն ասաց, որ իր դեմ ցուցմունք տված զինվորականներին չի ճանաչել։

«Ինձ հիվանդանոցից պատմեցին, որ երբ զինվորականների ղեկավար կազմը եկել է հիվանդանոց, այնքան հարբած են եղել, որ իրենց ղեկավարին չեն ճանաչել և ուր մնաց այնտեղ ինչ-որ մեկին կարողանային ճանաչել։ Էդ մարդի, ինչքան գիտեմ, մյուս 4-րդը, ով ընդհանրապես դեպքի վայրում չի եղել, ցուցմունք է տվել, որից հետո աշխատանքային բարելավում է ունեցել արդեն նախկին 4-րդ կորպուսում, կարծում եմ՝  դա նույնպես կդառնա քննության առարկա»,-ասաց նա։

Տրդատ Սարգսյանը դատարանում ցուցմունքի ժամանակ նաև նշեց, որ գործով ամբաստանյալ Հարություն Գրիգորյանն իր հորեղբոր թոռան ամուսինն է։

Հիշեցնենք, որ 4 զինվորականներ իրենց ցուցմունքներում պնդել են, որ Տրդատ Սարգսյանը 2019 թվականին սեպտեմբերի 17-ի միջադեպին ներկա է եղել, կոմայի մեջ գտնվող փոխգնդապետի հարազատները 2 տարի է՝ պահանջում են նաև նախկին մարզպետին պատասխնատվության ենթարկել։

Գործով ամբաստանյալ Հարություն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 6-րդ կետով եւ 118-րդ հոդվածով (ծեծ):

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր