Ինչո՞ւ են Հայաստանի տարածքում արգելափակվել են Սոլովյովի հաղորդումները          Ավագ ուրբաթը Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է       Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ուկրաինական 15 հրթիռ    

13 սեպ 2021 14:43

Թակարդ.կգա պահը և կանցնեն ճանապարհային որսի, հերթական սադրանքի արդյունքում կստեղծվի ռազմական բախման հեռանկարով սահմանային լարված իրավիճակ

Սեպտեմբերի 11-ին Քաշաթաղի շրջանում ավարտվեց մարտական հրաձգությամբ ադրբեջանաթուրքական հատուկ ստորաբաժանումների համատեղ զորավարժությունը: Առաջադրված խնդիրների շարքում էին իրար կապակցող ճանապարհների վրա պայմանական թշնամուն քողարկված մոտենալը, նրա դիվերսիոն խմբերի հայտնաբերման, դարանակալման, վնասազերծման ուղղությամբ քայլեր իրականացնելը: Նկատենք` զորավարժություններին մասնակցած թուրքական հատուկջոկատայիններն ակտիվորեն մասնակցել են Արցախյան վերջին` 44-օրյա պատերազմին, որից հետո նրանց զգալի հատվածը այդպես էլ շարունակեց տեղակայված մնալ Արցախի գրավյալ տարածքներում:


Թշնամու կողմից խորապես պլանավորված գործողությունների տրամաբանության մեջ պիտի դիտարկել այն, որ զորավարժությունների հաջորդ օրը Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի հատվածում Ադրբեջանի ոստիկանության կողմից տեղակայվեց հսկիչ անցակետ, իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռան փաստաթղթերի ստուգում։


Հայաստանի պետականության նկատմամբ կիրառված այս ստորացուցիչ քայլի հետևում դժվար չէ նկատել թշնամու դրած խայծը: Բեռների ստուգման տակ շատ արագ կհետևեն խորապես պլանավորված սադրիչ գործողություններ: Չպետք է մոռանալ, որ Արցախի ու Հայաստանի հազարավոր քաղաքացիներ, հատկապես զինվորական միջավայրից, գտնվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից հայտարարված հետախուզման մեջ կամ կարող են դիտվել որպես այդպիսին: Հեշտ կանխատեսելի է` կգա պահը և զորավարժանքներում մարտական փորձառություն անցած թշնամական հատուկ ստորաբաժանումները կանցնեն ճանապարհային որսի: Հերթական սադրանքի արդյունքում կստեղծվի ռազմական բախման հեռանկարով սահմանային լարված իրավիճակ, թակարդում կհայտնվեն Լաչինի միջանցքն ու հայ-իրանական միջպետական ճանապարհը:


ԱԱԾ պահեստազորի սպաների միություն


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր