Արտակարգ դեպք Երևանում.դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա          Չտրվել անհիմն խուճապի եւ չկիսվել սադրիչ լուրերով , որոնց արմատները տանում են կա՛մ Բաքու կա՛մ Մոսկվա.Ռուսական սպասարկուները փորձում են ապոկալիպտիկ խուճապ տարածել, գոռալով` «Տավուշը հանձնեցին»       Այլևս այս ճանապարհով երթևեկ չի լինելու.Ադրբեջանին է հանձնվելու սահմանագոտում իշխող բարձունքները, ռիսկերը ոչ թե նվազելու են, այլ՝ աճելու են    

13 սեպ 2021 16:08

Կասպից ծովում թուրք-ադրբեջանական զորավարժություններին ի պատասխան Իրանն ակնարկել է, որ այդտեղ թուրքական ռազմական ներկայությունն անօրինական է

Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Կասպից ծովում թուրք-ադրբեջանական զորավարժություններին՝ հիշեցնելով ոչ կասպիական պետությունների զորքերի ներկայության մասին կոնվենցիայի արգելքի մասին:
Պատասխանելով զորավարժությունների մասին լրագրողների հարցին՝ Իրանի դիվանագիտական գերատեսչության ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ «Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին» կոնվենցիան հստակ պատասխան է տալիս դրան:

Կասպյան ավազանի բոլոր հինգ երկրները (Ռուսաստան, Իրան, Ադրբեջան, Ղազախստան, Թուրքմենստան, – խմբ.) պայմանավորվել են, որ այլ պետությունների ռազմական ներկայությունն անօրինական է։ Նրա խոսքով ՝ հարցը քննարկվում է ԱԳՆ-ում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին Բաքուն և Անկարան Կասպից ծովում զորավարժություններ են անցկացրել հարձակման և պաշտպանության գծով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր