Ակնկալում ենք՝ ամենամոտ ապագայում գործնական առաջընթաց կապահովենք նաև Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացի շրջանակներում          Բոլոր զազրախոսները պետք է պատասխան տան․ Բագրատ Սրբազանն անդրադարձել է իշխանականների դեմ հայցերին       ՀՀ զինված ուժերը սպառազինության որևէ խնդիր չեն ունեցել 44-օրյա պատերազմի ընթացքում    

14 սեպ 2021 12:05

Երկուսս էլ ՀԱՊԿ-ում ենք, և Ռուսաստանը կպաշտպանի Հայաստանի ճանաչված սահմանները, ինչպես իրենը․ Անդրեյ Կլիմով

Ռուսաստանը կպաշտպանի Հայաստանի ճանաչված սահմանները որպես իր սահմաններ, քանի որ երկու երկրներն էլ Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ են: Այս մասին հայտարարել է Դաշնության խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի անդամ, Ռուսաստանի ինքնիշխանության պաշտպանության և Ռուսաստանի ներքին գործերին միջամտության կանխարգելման հանձնաժողովի ղեկավար Անդրեյ Կլիմովը:

Կլիմովից հետաքրքրվել են մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրավիճակում Թուրքիայի բավականին ակտիվ դիրքի մասին:

«Դուք ՀԱՊԿ-ում եք, մենք ՝ ՀԱՊԿ -ում: Մենք կպաշտպանենք Հայաստանի ընդհանուր ճանաչված սահմանները՝ որպես մեր սահմանները: Եվ մեր ռազմական դոկտրինը նախագծված է այնպես, որ պաշտպանելով ինքներս մեզ և մեր դաշնակիցներին ՝ կարողանանք դիմակայել մնացած բոլորին միասին:Եվ այս ամենը, ով որ պետք է, գիտի»,-ասել է նա և ավելացրել․

«Անշուշտ մենք հետաքրքրված ենք նման իրավիճակներով։ Մենք ունենք մասնագետներ, որոնք գործին լավ տիրապետում են։ Բայց իմ ասածը, կարծում եմ, որոշիչ է:Ես ոչ ոքի խորհուրդ չեմ տա ստուգել սա: Եվ ես կարծում եմ, որ դա հասկանում են նաև մեր գործընկերները, Անկարայի մեր գործընկերները»,-հավելել է նա:

Կլիմովի խոսքով՝ այլ հարց է, որ Մոսկվան չէր ցանկանա բազմապատկել արդեն իսկ գոյություն ունեցող խնդիրները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր