Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին          Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը       Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը    

14 սեպ 2021 12:21

Տեսանյութ.Շենքը կառուցել է իմ խնամի Խաչատուր Սուքիասյանի եղբայրը, ուրեմն այդ փողերն էլ կամ իրենք են տվել, կամ չեն տվել․ Գագիկ Ջհանգիրյանը՝ որդու 600.000 դոլարանոց բնակարանի մասին

Խնդրում եմ հաստատել կամ հերքել լուրերը. վերջերս, երբ ընտրվել եք ԲԴԽ նախագահ, ձեր որդու համար Երևանի Կասկադ թաղամասի հատվածում 600 հազար դոլարով բնակարան եք ձեռք բերել։ Այս մասին Ազգային ժողովում ՀՀ բարձրագույն խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին հարցրեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։

«Եթե դա համապատասխանում է իրականությանը, խնդրում եմ ասեք՝ որտեղի՞ց»,-ասաց նա։

Գագիկ Ջհանգիրյանը շեշտեց, որ Խաչատուր Սուքիասյանը իր խնամին է։ «Ուրեմն շենքը կառուցել է իմ խնամի Խաչատուր Սուքիասյանի եղբայրը, ուրեմն այդ փողերն էլ կամ իրենք են տվել, կամ չեն տվել, ես տեղյակ չեմ, իրենց հարցրեք»,-ասաց նա։

Արեգնազ Մանուկյանը շարունակեց հարցը․ «Այսինքն նա Ձեզ կաշառք է տվել, կոռուպցիոն դեպքի հետ գործ ունե՞նք, որքան էլ ձեր խնամին է, բայց դուք պաշտոնյա եք»։

Ի պատասխան՝  Գագիկ Ջհանգիրյանը պատասխանեց․ «Ինչ կապ ունի, ազիզ ջան, իմ տղան չափահաս է, արդեն երկու և ավելի տարի է՝ առանձին են ապրում, առանձին ընտանիք են, երկու երեխա ունեն, երրորդը ուզում ենք, որ ունենան, դեռ չեն ունեցել, եթե հիմա իր կնոջ հայրը, կամ հորեղբայրը․․․ իմիջայլոց հիփոթեքով էլ ձևակերպել են, այդպիսի գումար ոչ էլ Սուքիասյանն է վճարել, այդ բոլորը երևակայության արդյունք են»,–ասաց նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր