Ուղիղ.Հանրապետության հրապարակը բազմամարդ է. մեկնարկել է ջահերով երթը          Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան       Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար    

14 սեպ 2021 12:48

Տեսանյութ.Պարոն Ջհանգիրյան, Իրաքի դեսպանատանը տեղյա՞կ են , որ ձեզանից գոմ են վարձակալել

Դուք մշտապես եղել եք բարձրաստիճան պաշտոնյա, Ձեր կենսագրությունից չի երևում, որ ձեռնարկատիրական գործունեությամբ եք զբաղվել։ Որտեղի՞ց Ձեզ այն գումարը, որով Դուք Երևանի հայտնի թաղամասում հսկայական առանձնատուն եք կառուցել, որի գինը նվազեցնելու համար այն «գոմ» անվանեցիք։ Ի դեպ, Ձեր նշած այդ «գոմում» հիմա Հայաստանում Իրաքի դեսպանատունն է տեղակայված։ Իրաքի դեսպանատանը տեղյա՞կ են, որ Ձեզանից «գոմ» են վարձակալել, խորհրդարանում ԲԴԽ նախագահի պաշտոնակատարին հարցրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։


Գագիկ Ջհանգիրյանն ի պատասխան վերաշարադրեց իր առանձնատան կառուցման մասին պատմությունը, որը ներկայացրել էր նախորդ գումարման ԱԺ-ում, նաև ասաց, որ Իրաքի դեսպանատունը այդ առանձնատունը վարձակալել է ոչ թե իրենից, այլ՝ իր որդուց։


«Դա իմ տղայի բնակարանն է», - նշեց ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը։


 Նա նաև ներողություն խնդրեց Իրաքի դեսպանատնից ու հիմնավորեց, թե ինչու է իր հայտնի առանձնատունը «գոմ»անվանել։
«Գիտե՞ք՝ ինչու «գոմ» անվանեցի։ Որովհետև հարևանությամբ ապարանքներ են, իմ տունը համեստ տուն է այդ ապարանքների համեմատ։ Թող ներեն ինձ Իրաքի դեսպանատան աշխատողները, որ իրենք այդպիսի վատ պայմաններում են բնակվում», - ասաց Ջհանգիրյանը։


Նշենք, որ ԲԴԽ նախագահի պաշտոնակատարն ԱԺ-ում մասնակցում է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկմանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր