Տեսանյութ. 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է          Ձերբակալվել է «գող Բջե» կեղծանունով հայտնի Վ.Հ.-ն. ՔԿ       Ծաղկունքում գայլերի hարձակման հետևանքով 300-ից ավելի ոչխարներ ու գառներ են uատկել    

14 սեպ 2021 14:56

Որոնք են ԱՄՆ-ի՝ Ռուսաստանի հետ պատերազմ չցանկանալու պատճառները

ԱՄՆ ԶՈւ շտաբերի պետերի միացյալ կոմիտեի ղեկավարի տեղակալ, գեներալ Ջոն Հայթենը հայտարարել է, որ այժմ ռուսական միջուկային ուժերն ամբողջովին արդիականացված են՝ ի տարբերություն ամերիկյանների: Այդ մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Գեներալը նշել է, որ դրանով է բացատրվում է Ռուսաստանից ԱՄՆ-ի համար աճող սպառնալիքը: Բացի այդ, Միացյալ Նահանգների համար սպառնալիք է ներկայացնում նաև Չինաստանը: Գեներալը կոչ է արել ԱՄՆ -ին ավելի արագ շարժվել զենքի արդիականացման բյուրոկրատական ​​ընթացակարգերի համատեքստում: «Ունենք այնպիսի մրցակիցներ, ինչպիսիք են Ռուսաստանը և Չինաստանը, և մենք դեռ շատ դանդաղ ենք շարժվում», – ասել է նա:

Բացի այդ, ըստ Հայթենի, ԱՄՆ -ին անհրաժեշտ է երկխոսություն հաստատել Չինաստանի հետ՝ հարաբերությունները բարելավելու համար, երկրները գործնականում չեն խոսում միմյանց հետ: «Մենք պետք է հասկանանք, որ Չինաստանը բոլորովին այլ մրցակից է, քան Ռուսաստանը՝ իրենց տնտեսության ահռելի մասշտաբի և հզորության պատճառով», – ընդգծել է գեներալը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր