Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա          Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում       Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում․ կան տուժածներ    

15 սեպ 2021 15:18

«Կիրթ» գործընկերը Շուշիի նոր լոգոյի մրցույթ է հայտարարել, հաղթողն էլ ստանալու է 3000 մանաթ

Նիկոլի «կիրթ» գործընկերը Շուշիի նոր լոգոյի մրցույթ է հայտարարել: Այս մասին գրառում է արել Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը:
Ստեղծվել է հատուկ հանձնաժողով,որը կուսումնասիրի առաջարկները:


Մինչև սեպտեմբերի վերջ նրանք ստեղծելու են քաղաքի նոր լոգո և այն ստեղծողներին կոչ են անում չմոռանալ,որ Շուշին իրենց մշակույթային պատմական մայրաքաղաքն է:Հաղթողն էլ ստանալու է 3000 մանաթ:


Նման լկտիությանը բնականաբար չկա որևէ արձագանք ՀՀ-ի և Արցախի կողմից:


Գելխեղդի ԱԳՆ-ի լռության պատճառները պարզ են,նրանցից ինչ՞ արձագանք,բայց գոնե մեր ընդդիմադիր պատգամավորները դատապարտեն և աշխարհին ասեն,որ չի կարող Շուշին լինել ադրբեջանական պատմական մշակույթային մայրաքաղաք,քանի որ այն մեր պատմական քաղաքն է:


Դիվանագետների լռությունը նման հարցերում նույն դավաճանությունն է մեր ազգային շահերի հանդեպ և այս ամենը պետք է ի ցույց դրվի,որ այսպես կոչված ժողովրդի մանդատ ստացածները լուռ մոռացության են մատնել Արցախը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր