Երբ հրապարակվեն տվյալները, թե կիևյան ռեժիմն ինչ է արել երեխաների հետ, մասշտաբները կգերազանցեն էփշթեյնինը          Վանիկ Օհանյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ       Խոշոր հրդեհ՝ Կատովսկի փողոցի տներից մեկում, առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են եղել մի քանի հարյուր մետրից    

16 սեպ 2021 15:10

Սերժ Սարգսյանն ապրիլի 5-ին չի ժամանել Կարլսրուհե, չի գիշերել Բադեն-Բադենում, և սա անհերքելի փաստ է

Հորդորում եմ ԶԼՄ-ներին չտարածել ակնհայտ զրպարտչական տեղեկատվությունը` հակառակ պայմաններում ստիպված կլինեմ դիմել օրենսդրությամբ նախատեսված գործիքակազմերի օգնությանը։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է փաստաբան Ամրամ Մակինյանը, հերքելով ԶԼՄ-ներում տարածվող այն տեղեկությունը, թե ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը 2016 թվականի ապրիլի 6-ին Բեռլին կատարելիք պաշտոնական այցից առաջ` ապրիլի 5-ին իբր մեկնել է Բադեն-Բադեն քաղաք։  


«Ինչպես խոստացել էի` ՀՀ երրորդ Նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի անվան շուրջ ակնհայտ միտումնավորությամբ և հստակ հրահանգավորմամբ տարածվող ստերի հետևից մեկ առ մեկ գնալու ենք, ոչինչ անհետևանք չի մնալու: 


Նույն համատեքստում անդրադառնալով այսօր լրատվական դաշտում տարածվող ակնհայտ ուղղորդված այն հերյուրանքին, թե ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը 2016 թվականի ապրիլի 6-ին Բեռլին կատարելիք պաշտոնական այցից առաջ` ապրիլի 5-ին իբր մեկնել է Բադեն-Բադեն քաղաք, հայտնում եմ, որ ներկայացվածը ուղղորդված հերթական բացարձակ զրպարտչական ապատեղեկատվությունն է։


ՀՀ Նախագահի հիշյալ պաշտոնական այցի ողջ ընթացքը րոպեի ճշգրտությամբ ամրագրված է իրավասու մարմիններում, այդ թվում՝ ՀՀ ԱԳՆ-ի, Պետական արարողակարգի ծառայության արխիվներում։ Ինչ վերաբերում է Քաղաքացիական ավիացիայի կողմից տրամադրված տեղեկանքին, ապա այն կամ միտումնավոր կեպով, կամ անփութության արդյունքում ճշգրիտ չէ և չի արտացոլում 2016թ. ապրիլի 5-ին Սերժ Սարգսյանի ԳԴՀ կատարած պաշտոնական այցի փաստացի երթուղին:


Ավելին` նախագահ Սարգսյանի այցը Գերմանիա մեկնարկել է ապրիլի 5-ի երեկոյան Բեռլինի օդանավակայանի ռազմական մաս ժամանմամբ։ Սույն փաստը ապացուցվում է ինչպես պաշտոնական ծրագրով, այնպես էլ կարող է հաստատվել պատվիրակության այլ անդամների և նախագահին այցի ընթացքում ուղեկցող լրագրողների կողմից։


Հետևաբար` Սերժ Սարգսյանը ապրիլի 5-ին չի ժամանել Կարլսրուհե, չի գիշերել Բադեն-Բադենում, և սա անհերքելի փաստ է։


Ուստի, ճիշտ կլիներ, որ մինչև սուտ տեղեկություններ տարածելու առաջարկություն ստանալն ու համաձայնություն տալը, իրավական ուղեկցում ունենալու նպատակով նախ և առաջ պարզվեր համապատասխան որակավորում ունեցող փաստաբանների զբաղվածության աստիճանը:


Միաժամանակ հորդորում եմ ԶԼՄ-ներին չտարածել ակնհայտ զրպարտչական տեղեկատվությունը` հակառակ պայմաններում ստիպված կլինեմ դիմել օրենսդրությամբ նախատեսված գործիքակազմերի օգնությանը:


Կից ներկայացնում եմ նաև հիշյալ պաշտոնական այցի ծրագրից արտատպվածքներ»,-գրել է նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր