Չեմ իմացել, որ բնակարան եմ ունեցել. Վահե Հովհաննիսյանը` հայտարարագրում հայտնված բնակարանի մասին          Ոչ թե պատերազմն է եղել մեր իշխանության ժամանակ, այլ մենք ենք եղել պատերազմի ժամանակ իշխանություն       Հալաբյան և Կիևյան փողոցների խաչմերուկում մեքենաներ են բախվել, կան տուժածներ    

16 սեպ 2021 15:38

Ռուսաստանում ադրբեջացիները հայերին միջէթնիկական կոնֆլիկտի են հրահրում. Ադրբեջանագետ

Ռուսաստանում ադրբեջացիները հայերին միջէթնիկական կոնֆլիկտի են հրահրում…Այս մասին ֆեյսբուքի էջում գրել է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը։


«Դեռևս անցած ամիս էի գրել(https://www.facebook.com/100064370614967/posts/210413227781030/?d=n), որ հայազգի Սամվելին սպառնում էին ֆիզիկական հաշվեհարդարով՝ կոկորդը կտրելով(իբր թե իրենց շեհիդների ծնողներին է վիրավորել):


Իրականում խնդիրը կայանում է այլ հարցում. Սամվելը, ով հանդիսանում է SisMasis〽️(https://t.me/sisumasis) տելեգրամ ալիքի ղեկավար(ադմին) իր հերթին Ռուսաստանում լուրջ հակազդման և զսպող բավական լուրջ գործնեություն է ծավալում ընդդեմ ադրբեջանական հակահայկական քարոզչությանը: Ավելին հանդես գալիս հայանպաստ ռուս գործիչների պաշտպանությամբ, օրինակ «Միասնական Ռուսաստան» կուսակցության պատգամավոր Վիտալի Միլոնովի պաշտպանությունը:


Այժմ Սամվելի ահա այս լուսանկարով տեքստը տարածում են Մոսկվայի փողոցներով, որտեղ գրված է, որ իբր Սամվելը մանկապիղծ է և իրենց հայրենակիցներին կոչ են անում գտնել իրեն:


Այսպիսով, նախադեպ են ստեղծում, շինծու ու հայատյաց ստերով վարկաբեկել Սամվելին կամ գտնել մի մոլեռանդ ադրբեջանցու ով սպանության փորձ կիրականացնի:


Հ.Գ. Ադրբեջանցիները նույն բարբարոսն են ու երբեք չեն էլ փոխվի…»,-գրել է նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր