Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

16 սեպ 2021 16:10

Ադրբեջանը Հայաստանում պատժում է իրանցիներին․ճանապարհը Բաքվին պետք է որպես Հայաստանի վրա ճնշում գործադրելու լծակ. Կոմերսանտ

Ադրբեջանական իշխանությունները շարունակում են ուժեղացնել հսկողությունը Գորիս և Կապան ճանապարհահատվածի նկատմամբ, որը, ըստ Բաքվի՝ մտնում է Ադրբեջանի տարածքի մեջ: Եթե նախկինում ադրբեջանական ուժայինները պարզապես կանգնած էին ճանապարհի երկայնքով գտնվող անցակետերում, ապա նրանք կանգնեցրել են արտասահմանյան՝ իրանական բեռնատարները, նրանցից տրանսպորտային հարկ և տուրք վերցնել։ Դրան հակազդելու միջոց հայկական իշխանություններն առայժմ չեն գտել։


Ադրբեջանը Հայաստանում պատժել է իրանցիներին։ Այս մասին գրում է Կոմերսանտը։


Պարբերականը հիշեցրել է, որ Գորիս-Կապան ճանապարհահատվածը ադրբեջանցիները վերջերս փակել էին մի քանի օրով, հիմա արդեն՝ նոր կարգ են սահմանել:


Եթե նախկինում այնտեղ ներկա էին ադրբեջանցի զինծառայողները, ապա այժմ նրանց են միացել ոստիկանները, որոնք կանգնեցնում են իրանական բեռնատարները ՝ պահանջելով վճարել տրանսպորտային հարկ և տուրք։


Ապա արդեն պաշտոնական՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդեց, որ ադրբեջանցի ոստիկանները կանգնեցնում են իրանական բեռնատարները։ Սեպտեմբերի 13-ին տեղեկությունը հաստատեցին նաև Բաքվում մեջբերելով Ադրբեջանի հարկային օրենսգրքի 210-րդ հոդվածը, որի համաձայն ՝ օտարերկրյա պետությունների տրանսպորտային միջոցներն Ադրբեջանի տարածք մուտք գործելիս և դուրս գալիս հարկվում են ճանապարհային հարկով, նաև պետական տուրքով, որի համաձայն Ադրբեջանի տարածքում միջազգային ավտոմոբիլային փոխադրումները կարգավորող թույլտվություն պետք է ստանան։


Պարբերականը հայտնում է, որ շատ իրանցի վարորդներ, որոնց կանգնեցրել են, էթնիկ ադրբեջանցիներ են։ Հենց ադրբեջաներենով են վարորդները հարկերի մասին պատմել տեղացիներին։


«Երբ մենք գնում էինք, ադրբեջանցիները կանգնեցրին մեզ եւ պահանջեցին 100 դոլար։ Մեր ընկերներն ասացին, որ այդքան գումար չունենք։ Մեզ ասացին, որ այս անգամ մեզ ներում են, բայց հաջորդ անգամ պետք է գումար տանք։ Մենք տվել ենք 5 հազար դրամ, որպեսզի մուտք գործենք ճանապարհ։ Մենք այդքան փող չունենք, ամենուր փող են պահանջում»,- պատմել է վարորդներից մեկը։


Ադրբեջանցի քաղաքագետ Իլգար Վելիզադեի կարծիքով ՝ նման անցակետեր վաղ թե ուշ կհայտնվեին։ Հենց հիմա նման քայլը կարելի է համարել Լեռնային Ղարաբաղում իրանական բեռնատարների, առավելապես բենզատարների հայտնաբերմանն ուղղված քայլ։


«Մենք զգուշացրել ենք իրանցիներին, որ դժգոհ ենք խաղաղապահների հսկողության տակ գտնվող տարածք իրենց բեռների փոխադրումից։ Մյուս կողմից, դա մեր ճանապարհահատվածն է։ Եթե ուզում են, որ ամեն ինչ լինի միջազգային իրավունքի շրջանակներում, խնդրեմ, մենք դեմ չենք»։


Լեռնային Ղարաբաղում իրանական բեռնատարների մասին նյութ է հրապարակել ադրբեջանական Caliber.az-ը՝ հիմք ընդունելով Բերձորում տեղադրված տեսախցիկների նկարահանումները։


Կոմերսանտը գրում է, որ կադրերում երեւում է, որ որոշ իրանցիներ իրենց ավտոմեքենաների վրա հայկական համարներ են տեղադրել, նույն համարները հանդիպել են տարբեր մեքենաների վրա:


Սեպտեմբերի 11-ին բեռնատար ավտոմեքենաների մուտքը Ղարաբաղ առիթ է հանդիսացել Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավիին Ադրբեջանի ԱԳՆ կանչելու համար։


Ինչպես ասվում է Հայաստանի ազգային անվտանգության ծառայության հաղորդագրության մեջ, հայ և ռուս սահմանապահները իրավիճակի կարգավորման ուղղությամբ համատեղ աշխատանքներ են իրականացնում, սակայն այդ ջանքերը դեռ արդյունք չեն տվել։


Իրանական բեռնատարների վարորդների ձերբակալությունները եւ վճարի գանձումը շարունակվում են:


Գորիս-Կապան մայրուղու երթևեկության նոր կարգն արդեն առիթ է դարձել Հայաստանում ներքաղաքական կռիվների համար։ Ընդդիմությունը իշխանությանը մեղադրել է երկրի հարավում տրանսպորտային հաղորդակցության անվտանգության ապահովման գործում անգործության մեջ։


Խնդիրը ամենաբարձր մակարդակով լուծելու փորձեր դեռ չեն երևում։
Այսպես` թե այնպես, Երևանում գիտակցում են, որ իրենց ամեն դեպքում իրավիճակը փոխելն իրենց ուժի մեջ չէ։


«Նույնիսկ եթե ենթադրենք, որ Հայաստանը Մոսկվայի միջնորդությամբ կարող է հասնել նրան, որ ադրբեջանցիները իրանցի վարորդներից փող չպահանջեն, դա, ամենայն հավանականությամբ, ժամանակավոր բնույթ կկրի։ Որոշ ժամանակ անց Բաքուն նոր բան կձեռնարկի այդ ճանապարհով տեղաշարժը բարդացնելու համար։ Դա ակնհայտ է։ Չէ որ ճանապարհը Բաքվին պետք է որպես Հայաստանի վրա ճնշում գործադրելու լծակ»,- Կոմերսանտի հետ զրույցում ասել է Կովկասի ինստիտուտի ղեկավար Ալեքսանդր Իսկանդարյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր