Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը` Վարդավառը          Հայաստանի Մ16 հավաքականը հաղթեց Մոլդովային և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ       Արմավիրի մարզում 18-ամյա ժամկետային զինծառայողը «Nissan Teana»-ով բшխվել է հաստաբուն ծառին, վիրшվոր կա    

16 սեպ 2021 16:32

Թուրքիայում Ղուրանի դասընթացներին հաճախող երեխաներին սեռական շահագործման են ենթարկել

Թուրքիայում Մարաշի նահանգային մուֆթիության «Հօգուտ հանրության աշխատանքային ծրագրի» շրջանակում իրականացվող ղուրանի դասընթացներին հաճախող տղա երեխաները  դասավանդող թուրք ուսուցչի (հոջա) կողմից ենթարկվել են սեռական շահագործման։ Բացի այդ ուսուցիչը նրանց ստիպել է դիտել թուրքական պետական TRT հեռուստաալիքով ցուցադրվող «Վերածնունդ. Էրթուղրուլ» (Diriliş Ertuğrul) պատմական քարոզչական հեռուստասերիալը։


Թուրք լրագրող Բարըշ Փեհլիվանը, ներկայացնելով երեխաների վկայությունները, հայտնել է, որ մասնագիտական եզրակացությամբ հաստատվել է, որ երեխաները չեն ստում, և դատախազությունը ապացուցել է շահագործման փաստը։


Աղբյուր`    artigercek.com


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր