Ինչպիսի օր է սպասվում կենդանակերպի նշաններին, աստղագուշակ սեպտեմբերի 17-ի համար          Ռոմանոս Պետրոսյանն ամսական 5 մլն դրամից ավել աշխատավարձ է ստանում․ «Հրապարակ»       Կոմունիզմը վերադառնում է «Իրական Հայաստանի» դեմքով, թույլատրելի է միայն կուսակցական քարոզը. «Ժողովուրդ»    

18 սեպ 2021 10:45

Տեսանյութ.Դուք գնում ենք Ղարաբա՞ղ,այն արդեն ադրբեջանական է, հասկանալի՞ է... հայկական ավտոբուսի վրայից դանակով քերում են Արցախի դրոշը

Ադրբեջանական զինված ու դիմակավորված ծառայողները կանգնեցրել են երեխաներ տեղափոխող քաղաքացիական ավտոբուս: Երեխաներն Արցախից են, որ երթևեկում են Որոտանի ճանապարհով: Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի՝ Գեղամ Ստեփանյանի հետ համատեղ պարզել ենք, որ երեխաները Արցախի ֆուտբոլի երեխաների հավաքականի խաղացողներ են՝ 15-16 տարեկան:


Ադրբեջանական ծառայողները՝ զինված ու դիմակավորված, ստուգել են երեխաների հեռախոսները՝ ինչ-որ տեսանյութեր գտնելու պատրվակով: Երեխաների ավտոբուսն այդպես պահել են 10-15 րոպե: Այդ ընթացքում նաև ավտոբուսի վրայից դանակով քերել են Արցախի դրոշը:


Նրանք երեխաներին մասնավորապես ասել են․


-Դուք գնո՞ւմ ենք Ղարաբաղ։ Ղարաբաղն արդեն ադրբեջանական է, հասկանալի՞ է։


Մանրամասները՝ տեսանյութում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր