Թուրքիան հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների ընթացքին          Տիգրան Ավինյանի հայրը ««Opel»-ների վարորդներին հшմբալ ասելու» գործով պարտվել է դատարանում       Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի 1-3, այնուհետև կբարձրանա 5-8 աստիճանով    

20 սեպ 2021 11:30

Եթե Փաշինյանը կցանկանա հանդիպել Էրդողանի հետ, ապա պետք է որոշակի քայլեր ձեռնարկվեն

«Թուրքիան պատրաստ է բանակցություններ վարել Հայաստանի հետ», կիրակի հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հավելելով, թե «Երևանը պետք է քայլեր ձեռնարկի իր տարածքով տրանսպորտային միջանցքի բացման ուղղությամբ»: Այս մասին գրում է Daily Sabah-ը։


«Եթե նա (Փաշինյանը) կցանկանա հանդիպել Թայիփ Էրդողանի հետ, ապա պետք է որոշակի քայլեր ձեռնարկվեն», - ասել է Էրդողանը լրագրողներին Ստամբուլի օդանավակայանում՝ Նյու Յորք մեկնելուց առաջ, որտեղ կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամենամյա հանդիպումներին:


Ինչպես գրում է կայքը, նա նկատի ուներ «տարանցիկ միջանցքի ստեղծումը, որը պետք է անցնի Հայաստանի տարածքով`Ադրբեջանը Թուրքիային և Իրանին սահմանակից Նախիջևան անկլավին միացնելու համար»:


«Մենք փակ չենք բանակցությունների համար (Հայաստանի հետ), մենք կբանակցենք», - ասել է Էրդողանը:


«Հուսով եմ, որ այնտեղ ոչ թե բացասական, այլ դրական մոտեցումը կգերակշռի։ Տա Աստված, Ադրբեջանի և Հայաստանի միջև խնդիրը հաղթահարվի միջանցքների բացմամբ»,-հայտարարել է Էրդողանը։


Կայքը գրում է, որ այս ամսվա սկզբին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Երևանը պատրաստ է Անկարայի հետ հարաբերությունների բարելավման վերաբերյալ քննարկումներ անցկացնել:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր