Օպերային թատրոնի տնօրենի տնօրենը
![](https://armlur.am/wp-content/uploads/2016/02/Karen-Durgaryan.jpg)
Իսկ, բոլորովին վերջերս էլ armenlur.am էլեկտրոնային կայքն էր անդրադարձել Օպերային թատրոնին՝ հրապարակել էր «Չորս տարի անց Օպերային թատրոնի «լվացքատունը» վերաշահագործվեց» հոդվածը, որով հիմնավորվում է մեր 2019թ-ին արած կանխատեսումները և ավելին՝ այդ հրապարակումով հստակեցվում է վերոնշյալ կասկածելի գործունեություն կատարող անձանց շրջանակը:
Այդ հոդվածով փաստորեն ի հայտ է գալիս ևս մեկ դերակատար՝ Կարեն Դուրգարյանի հորեղբոր որդին՝ Վրեժ Պարգևի Դուրգարյանը, ով թատրոնի աշխատակիցների հետ շփվելիս ըստ տվյալ հոդվածի, իրեն պահում է ինչպես ոստիկանի, այնպես էլ թաղային հեղինակության պես։
Hayacq.com-ը, իր աղբյուրներով որոշեց ճշտել Վրեժ Դուրգարյանի մասին լուրի իսկությունը և պարզվեց, որ նա Կարեն Դուրգարյանի «Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի» տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելու օրվանից ամեն օր, առավոտյան 9-ից մինչև ուշ երեկո գտնվում է թատրոնի շենքում և դիտողություններ է անում թատրոնի ցանկացած աշխատակցի։
Պարզեցինք նաև, որ վերջինս թատրոնի օրինական աշխատող չէ, ավելին՝ աշխատողների այն հարցին, թե Վրեժ Դուրգարյանն ինչ հաստիք է զբաղեցնում թատրոնում, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Դուրգարյանը պատասխանել է․ «Օպերային թատրոնի տնօրենի տնօրենն է․․․․»։
Փաստորեն Օպերային թատրոնի նոր ղեկավարությունը նախկին տնօրեն Կոնստանտին Օրբելյանի նշաձողը հաղթահարելու յուրօրինակ ձև է գտել։
Hayacq.com