Վախենում եմ, որ իմ փոխարեն մի «տրյապկա» կբերեն. Տավուշի վարչական ղեկավարները հրաժարական չեն տա          Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար       Առաջիկա տնտեսական ապոկալիպսիսը անպայման տեղի կունենա.Պուտինը որոշել է Հայաստանի և Ղազախստանի ապագան    

21 սեպ 2021 11:59

Տեսանյութ.Կտամ ատամներդ կջարդեմ, կապիկլամիշ մի եղի. ոստիկանները բերման ենթարկեցին Զարուհի Փոստանջյանին

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը երեկ հայտարարություն էր տարածել՝ կոչ անելով սեպտեմբերի 21-ին, առավոտյան ժամը 9։00-ից «հայրենիքը և հայրենիքի արժանապատվությունը ամեն ինչից վեր դասող քաղաքացիներին, համախմբված կերպով լինել Եռաբլուրում, կանխելու թուրքական լրտեսի մուտքը։ Թուրքը չպետք է իր գաղջ ներկայությամբ ապականի մեր հերոսների շիրիմները»։

Այսօր ոստիկանները հենց Եռաբլուրի մուտքի մոտ պահանջեցին Փոստանջյանից հեռանալ տարածքից, այլապես բերման կենթարկեն ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար։

Զ. Փոստանջյանն ասաց, որ խաղաղ ակցիա է անում. «Եկել եմ հայտնել իմ դիրքորոշումը, որ Նիկոլը թուրք Էրդողանի ներկայացուցիչն է...»։

Այնուհետև Փոստանջյանը գոռաց. «Չկպնեք ինձ, ձեռք չտաք, թողեք։  Իմ հեռախոսն է... Թող ձեռքս։... Ինչ օրինական, թուրքի պահանջը օրինակա՞ն է»։

Զարուհի Փստանջյանին նստացրեցին ոստիկանական մեքենա։ Նա անընդհատ գոռում է. «Թուրք, թուրքի մեկը։  Ձեռքս ցավեցնում ես.. Մի քանի հատ բայրաքթար ձեր վրա կգցեն, ինչպես Շուշիում գցեցին, նոր կհասկանաք»։

«Կտամ ատամներդ կթափեմ, հավայի կապիկլամիշ մի եղի»,- ոստիկանն ասաց Զարուհի Փոստանջյանին


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր