Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

22 սեպ 2021 14:27

GPS-ով առաջ են եկել, իրենց դրոշը դրել են, սակայն ռուսները եկել ու նրանց հետ են շպրտել, այս անգամ արդեն՝ կոպիտ ձևով

Ադրբեջանական կողմը որոշել է GPS-ով նոր սահմաններ գծել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանում։  GPS-ով գնացել են Մաճկալաշեն ու որոշել են, որ իրենց դիրքերը պետք է առաջ տան։

«GPS-ով առաջ են եկել, իրենց դրոշը դրել են, սակայն ռուսները եկել ու նրանց հետ են շպրտել, այս անգամ արդեն՝ կոպիտ ձևով։ Թշնամին էլ վերցրել է իր դրոշն ու հետ է գնացել։ Հետո ռուսական կողմն ասել է, որ Ամարասի վրայից Արցախի դրոշը հանեն, Հայաստանի դրոշը դնեն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Նա նշեց, որ տեղեկանալով, թե ինչ քայլերի է դիմում թշնամին, անմիջապես գնացել են Մաճկալաշեն, զրուցել տեղի բնակիչների, ոստիկանների և ռուսական կողմի հետ։

«Այս պահին որևէ մեկը դեռ չի ասել, որ այդ դրոշը չպետք է հանեն, չեն ասում՝ տվյալ դեպքում ինչ կապ ունի ՀՀ դրոշը Ամարասի վրա»,- շեշտեց պատգամավորը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր