Տեսանյութ.Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ոստիկանության գործողությունների արդյունքում ուշագնաց եղավ          Տեսանյութ.Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը       Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր    

23 սեպ 2021 13:21

Պատվաստումից հետո բարդություններ են եղել, պետությունը կհոգա նրանց կրկնակի հետազոտության ծախսերը

Եթե ​​պատվաստանյութի երրորդ բաղադրիչի կարիքը լինի, ապա այն ձեռք կբերվի։ Այս մասին ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:


Նրա խոսքով՝ ոչ մի դեղամիջոց, ոչ մի բժշկական միջամտություն չի կարող 100% երաշխիք տալ, որ հիվանդը չի վարակվի որեւէ վարակով: «Կորոնավիրուսը բացառություն չէ: Վիճակագրության համաձայն՝ պատվաստվածների, սակայն վարակվածների մինչեւ 20%-ը ծանր է տանում հիվանդությունը։ Միայն 5%-ը հայտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, իսկ 2%-ը մահանում է: Բայց սա չի նշանակում, որ պատվաստում պետք չէ»,-ասաց Ավանեսյանը։

Ինչ վերաբերում է պատվաստումից հետո բարդությունների խնդրին, Ավանեսյանը խոստովանեց, որ քաղաքացիներից բողոքներ են եղել:


«Սակայն, անհրաժեշտության դեպքում, պետությունը կհոգա նրանց կրկնակի հետազոտության ծախսերը»,-վստահեցրեց նախարարը։  

Այո, որոշակի տարբերակված վերաբերմունք պատվաստանյութերի հանդեպ կա։
Նրա խոսքով՝ յուրաքանչյուր արտադրող երկիր ինքն է որոշում իր սեփական քաղաքականությունը պատվաստման մասով։ «Ասենք՝ ո՞ր պատվաստանյութին տալ նախապատվությունը, ի՞նչ չափով ուսումնասիրել այս կամ այն պատվաստանյութի գրանցումը եւ ո՞ր փուլում թույլատրել պատվաստանյութի ներկրումը երկիր։ Բայց Հայաստանն առաջնորդվում է մեկ սկզբունքով՝ հանրապետությանը հնարավորություն տալ  ունենալ այնքան պատվաստանյութեր, որոնք թույլ կտան քաղաքացիներին ազատ տեղաշարժվել տարբեր երկրներում»,- պարզաբանել է Ավանեսյանը։



 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր