Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

23 սեպ 2021 14:44

Տեսանյութ. Եթե հարցերին կոնկրետ պատասխաններ չունեք տալու, անկեղծորեն ասեք, որ պատասխան չունեք.կորոնավիրուսի դեմ պատվաստումները չեն ազդում մարդու վերարտադրողական առողջության վրա

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ խորհրդարանում անցկացվեց աշխատանքային հանդիպում՝ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյանի, Արա Զոհրաբյանի և «Ազատ կամք» նախաձեռնության այլ ներկայացուցիչների մասնակցությամբ՝ «Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված խստացումների, մարդու իրավունքների վրա դրանց ազդեցության» թեմայով։


Քննարկման ընթացքում «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Սամվել Գրիգորյանը, դիմելով Անահիտ Ավանեսյանին, հորդորեց, որպեսզի նա իր հարցերին կոնկրետ պատասխաններ տա, իսկ եթե պատասխան չունի, սպա անկեղծորեն ասի, որ պատասխան չունի։


«Պետք չէ այստեղ դասախոսություններ կարդալ կոնկրետ հարցի շուրջ, որի պատասխանն այդպես էլ չի հնչում։ Խնդրում եմ ասեք՝ մինչ այժմ պատվաստվողներից քանի՞սն են եղել օտարերկրյա քաղաքացիներ, իսկ պատվաստված ՀՀ քաղաքացիներից քանի՞սն են արդեն իսկ հիվանդացած եղել կորոնավիրուսով։ Հաշվի առնելով նաև այն, որ Հայաստանում կորոնավիրուսի ոչ բոլոր դեպքերն են գրանցվում, արդյո՞ք իրականացվել է հետազոտություն, թե մեր բնակչության քանի տոկոսն է հիվանդացել կորոնավիրուսով։ Ինչո՞ւ Հայաստանում չի հրապարակվում կորոնավիրուսով վարակվածների տարիքասեռային և այլ կտրվածքներով վիճակագրությունը, ինչո՞ւ պետք է պատվաստվեն արդեն իսկ կորոնավիրուսով վարակված մարդիկ։ Արդյո՞ք վերլուծություն կատարվում է, թե կորոնավիրուսից մահացածներից քանի՞սն են պատվաստված եղել»,- հետաքրքրվեց Սամվել Գրիգորյանը։


Քանի որ Անահիտ Ավանեսյանն ԱԺ-ից շտապում էր մեկ այլ հանդիպման, չհասցրեց բոլոր հարցերին պատասխանել։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր