Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հունիսի 3-ի համար          Հունիսի 3-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Թուրքիայում 5․8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, կա զnh և տուժածներ    

23 սեպ 2021 16:34

Էրդողանը սպասում է Ռուսաստանի փլուզմանը, նա ակտիվորեն կառուցում է Օսմանյան նոր Բարձր դուռը, և դա նրան հաջողվում է

Էրդողանը սպասում է Ռուսաստանի փլուզմանը, նա ակտիվորեն կառուցում է Օսմանյան նոր Բարձր դուռը, և դա նրան հաջողվում էԱյսօր Էրդողանը չի ասում, որ Ղրիմը Թուրքիա է, բայց վաղը դա կասի․ ասել է ռուսաստանցի քաղաքական վերլուծաբան Եվգենի Սատանովսկին «Վզգլյադ» թերթին՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերը, թե իր երկիրը չի ճանաչում Ղրիմի «անեքսիան» Ռուսաստանի կողմից:

«Էրդողանը Ղրիմը համարում է թուրքական: Նա սպասում է Ռուսաստանի փլուզմանը այնպես, ինչպես Թուրքիայի առաջին նախագահ Քեմալ Աթաթուրքն էր սպասում ԽՍՀՄ-ի փլուզմանը»,- ասել է Մերձավոր Արևելքի ինստիտուտի ղեկավար Եվգենի Սատանովսկին:

Նրա խոսքով՝ «Էրդողանն ակտիվորեն կառուցում է Օսմանյան նոր Բարձր դուռը, և դա նրան հաջողվում է»: «Բավական է նայել այս տարվա հունիսի 15 –ին Ադրբեջանի և Թուրքիայի միջև ստորագրված Շուշիի հռչակագրին՝ դաշինքի մասին», - հիշեցրել է քաղաքագետը:

«Բայց այսօր Էրդողանը հստակ հայտարարություն արեց և ասաց, որ Ղրիմը Ռուսաստանը չէ: Նա դեռ չի ասում, որ Ղրիմը Թուրքիա է, բայց վաղը կասի»,- ամփոփել է Սատանովսկին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր