Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման          Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են       Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը    

21 հոկ 2021 14:27

Էրդողանը ցանկանում է վերակենդանացնել Օսմանյան կայսրությունը Ռուսաստանի թյուրքական շրջաններում.

Էրդողանը ցանկանում է վերակենդանացնել Օսմանյան կայսրությունը Ռուսաստանի թյուրքական շրջաններում.
Այսօր Էրդողանը վերակենդանացնում է նոր Օսմանյան Բարձր դուռ հետխորհրդային հանրապետությունների տարածքում: Վաղը դա տեղի կունենա Ռուսաստանի թյուրքական շրջաններում․ «Վզգլյադ» թերթին ասել է արևելագետ Եվգենի Սատանովսկին։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ աշխարհի ճակատագիրը չպետք է թողնել «մի բուռ երկրների»՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթողների ողորմածությանը:

«Էրդողանը հավակնում է ավելի շատ իշխանության, քան ունի: Նա կասկածի տակ է դնում և՛ Արևմուտքի, և՛ Արևելքի ստատուս քվոն, և, ընդհանրապես, բոլոր նրանց, ովքեր իր ձեռքն են ընկնում»,- նշել է Մերձավոր Արևելքի հետազոտական կենտրոնի ինստիտուտի նախագահ Սատանովսկին։

«Միևնույն ժամանակ, նա այնքան ակտիվ չէ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և Բրիտանիայում, որքան հետխորհրդային տարածքում կամ Չինաստանի Սինցզյան-ույղուրական ինքնավար շրջանում,- հավելել է Սատանովսկին:- Ինչքանով որ ես հասկանում եմ, նա բավականին հաջողակ է իր նախագծերում, և եթե ինչ-որ տեղ այնքան էլ հաջողակ չէ, իրեն թափ է տալիս ու առաջ գնում»:

Ըստ արևելագետի՝ հետպատերազմյան աշխարհակարգին Էրդողանի հակադրությունը կարող է վկայել ոչ այնքան արդյունքները վերանայելու, որքան դրանք մոռանալու՝ նրա ցանկության մասին։ «Սակայն այնքան էլ կարևոր չէ, թե ինչ բառեր է օգտագործում Թուրքիայի ղեկավարը դրա համար։ Դա նման է ասացվածքին, որ՝ ինչ կոճղը խփես բուին, ինչ բուն՝ կոճղին, ցավատերը բուն է: Ես տեսնում եմ, որ Էրդողանը վերակենդանացնում է օսմանյան նոր Բարձր դուռ, այդ թվում` հետխորհրդային հանրապետությունների տարածքում: Եվ վաղը դա տեղի կունենա Ռուսաստանի թյուրքական շրջանների տարածքում»,- ասել է Սատանովսկին:

«Իհարկե, Էրդողանը դրանում հաջողակ է: Շատ հաջողակ: Կարդացեք Շուշիի հռչակագիրը (Ադրբեջանի և Թուրքիայի միջև), տեսեք Թյուրքական խորհրդի պետությունների ղեկավարների գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Ռուսաստանի փոխարեն Թուրքիան դառնում է որպես մայրաքաղաք մեր նախկին եղբայրական հանրապետությունների համար: Հետևաբար, Էրդողանը ագրեսիվ և ակտիվ աջակցություն է ցուցաբերում ամենուրեք թյուրքական ազգայնականությանը՝ ռուսերենի և պատմական հիշողության դուրս մղմամբ: Ի դեպ, Թեհրանը նույն խնդրի առաջ կանգնեց իրանցի ադրբեջանցիների բնակության շրջաններում: Նույնը վերաբերում է Չինաստանում գտնվող ույղուրներին» - հավելել է արևելագետը:

«Հետևաբար, Էրդողանի բոլոր գործողությունները հետապնդում են միայն մեկ նպատակ՝ վերահսկողություն տարածքների, ռեսուրսների և առևտրային ուղիների վրա: Չգիտեմ՝ Էրդողանը ցանկանում է, որ բոլորն ուղղակի հաշվի՞ նստեն իր հետ, թե՞ ցանկանում է գումար վաստակել իր շրջապատի միջոցով, բայց այս դեպքում նրա նպատակը տեսանելի է անզեն աչքով»,- եզրափակել է Սատանովսկին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր